Ուսուցիչների վերապատրաստման դասընթաց ԵՊՀ-ում
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ, 507 լսարան
Ս.թ. փետրվարի 28-ին՝ ժամը 10:00-ին, ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում Գերմանական բանասիրության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի կունենա ուսուցիչների վերապատրաստման դասընթաց՝ «Ուշադրությունը և աշակերտների ակտիվ մասնակցությունը: Դասի ճիշտ կառավարումը» խորագրով:
Դասընթացավարն է միջազգային փորձագետ Ջենիֆեր Սվանդան: