Ս.թ. հունիսի 18-ին և 19-ին Սոֆիայի «Սուրբ Կլիմենտ Օհրիդսկի» (Բուլղարիա) համալսարանի դասական և ժամանակակից բանասիրության ֆակուլտետի դասական արևելքի ամբիոնի «Հայագիտություն և կովկասագիտություն» մասնագիտացման ստեղծման 30-ամյակի առթիվ կազմակերպվում է «Հայաստանը՝ դարերի ու աշխարհների խաչմերուկ» խորագրով միջազգային գիտաժողով:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են բուլղարերենը, հայերենը, անգլերենը, ռուսերենը:
Մասնակցության հայտն ուղարկել armenianstudies.su@gmail.com էլհասցեին:
Մասնակիցները կարող են զեկուցումներ ներկայացնել գիտական հետևյալ ոլորտներում՝
Լեզուն և խոսքը՝ կամուրջներ մշակույթների միջև
Պատմությունը և առասպելները դարերի համայնապատկերում
Մշակութային ժառանգությունը՝ որպես համայնքի հիշողության կենդանի վկայություն
Հոգևոր ավանդույթներն ու փիլիսոփայական հորիզոնները ժամանակների խաչմերուկում
Արվեստը, արհեստները և նյութական մշակույթը՝ դարերի միջով
Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է մինչև ս.թ. մարտի 31-ը:
Մասնակցության հայտերի հաստատման մասին ծանուցումը կուղարկվի մինչև ս.թ. ապրիլի 5-ը:
Մասնակցությունը՝ առկա կամ հեռավար ձևաչափով: