Rate:
Full time
Deadline:
26 March 2026
Category:
Vacancy
ՀՀ կենտրոնական բանկ
Main Responsibilities
- Իրականացնել տարեկան ծրագրի և կատարողականի կառավարում, ապահովել բաժնի խնդիրների իրականացումը`
- ISO/IEC 27001 միջազգային տեղեկատվական անվտանգության ստանդարտի պահանջներին համապատասխանող տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի (այսուհետ՝ ՏԱԿՀ) կառավարման և բարելավման գործընթացների ապահովումը
- Կենտրոնական Բանկի տեղեկատվական անվտանգության (այսուհետ՝ ՏԱ) քաղաքականության արդիականացման ապահովումը։ Կենտրոնական Բանկում գործող ՏԱԿՀ-ի կառավարման կարգերի և կանոնակարգերի մշակումը և արդիականացումը:
- Հայստանի հանրապետության օրենքներով, Կենտրոնական Բանկի ներքին իրավական ակտերով, ՏԱ քաղաքականությամբ և ՏԱԿՀ-ի կառավարման կարգերով և կանոնակարգերով սահմանված պահանջների կատարման վերահսկումը
- Կենտրոնական Բանկի ՏԱԿՀ-ի վերահսկողության սահմաններում ներգրավված ՏՏ համակարգերի և գործընթացների համար կազմակերպում և իրականացնում է տեղեկատվական անվտանգությանը սպառնացող վտանգների և ռիսկերի (ինչպես արտաքին, այնպես էլ ներքին) հայտնաբերման, գնահատման և գույքագրման աշխատանքները։
- Կառավարում է Կենտրոնական Բանկի տեղեկատվական և կիբերանվտանգության հատուկ awareness training հարթակը՝ իրազեկում աշխատակիցներին ՏԱ քաղաքականության և/կամ ՏԱԿՀ-ի կառավարման կարգերի փոփոխությունների մասին
- Մասնակցում է Կենտրոնական Բանկի կարիքների համար նախագծվող/ներդրվող համակարգերի և ծառայությունների աշխատանքներում որպես ՏԱ ռիսկերի գնահատման մասնագետ՝ առաջարկում ռիսկերի կառավարման ուղիներ
- Համակարգել բաժնի ընթացիկ աշխատանքները՝
- գործառույթների բաշխում/վերաբաշխում
- աշխատակիցների կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքների կազմակերպում և վերահսկում, դրանց անընդհատության ապահովում
- աշխատակիցների համագործակցության ապահովում բաժնի ներսում և այլ ստորաբաժանումների հետ։
- Մասնակցել քննարկումներին, նիստերին և ներկայացնում բաժնի տեսակետը
- Պլանավորել ենթակայության ներքո գտնվող աշխատակիցների կարիերան և տրամադրել մասնագիտական կայացման աջակցություն, մենթորություն և քոուչինգ
Required Qualifications
- Բարձրագույն տեխնիկական կրթություն
- 5 տարվա աշխատանքային փորձ ոլորտում, որից 3 տարին ցանկալի է ֆինանսական հատվածում և 2 տարին ղեկավար պաշտոնում
- Տեղեկատվական անվտանգության միջազգային ստանդարտների և աշխատակարգերի իմացություն (ISO 2700x, NIST 800.x, Cyber Essentials և այլն)
- Microsoft ընկերության Windows Workstation/Servers օպերացիոն համակարգերի, Microsoft Active Directory, ADFS, Exchange համակարգերի անվտանգության կարգաբերումների և քաղաքականությունների կառավարման խորացված իմացություն
- Unix/Linux օպերացիոն համակարգերի և դրանցում կիրառվող ծառայությունների անվտանգության կարգաբերումների և քաղաքականությունների կառավարման խորացված իմացություն
- Համակարգչային հաշվողական ցանցերի LAN/WAN/WiFi հիմունքների խորացված գիտելիքներ
- Տեղեկատվական անվտանգության խախտումների և միջադեպերի հետազոտման և կառավարման փորձ
- Տեղեկատվական ակտիվների գույքագրում, տեղեկատվական ակտիվների նկատմամբ անվտանգության պահանջների մշակում և սահմանում, պահանջների կատարման վերահսկում
- Համակարգերում իրադարձությունների (լոգերի) մշտադիտարկում, խախտումների և պատահարների վերլուծում, արձանագրում, արձագանքում
- Կատարված աշխատանքների հաշվետվությունների կազմում
- Ոլորտին վերաբերող ՀՀ և միջազգային օրենքների իմացություն
- Հայերեն լեզվի բանավոր և գրավոր գերազանց իմացություն
Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
Ինչպես նաև
- Առաջնորդման հմտություն և թիմի ղեկավարում
- Ռազմավարական մտածելակերպ
- Գրավոր և բանավոր հաղորդակցման բարձր հմտություն
- Բանակցելու ունակություն
- Սեփական էմոցիաները կառավարելու և այլ անձանց էմոցիաները հասկանալու և ուղղորդելու ունակություն
- Միջանձնային հարաբերություններ կառուցելու և համագործակցության ունակություն
- Աշխատակիցներին մոտիվացնելու և խրախուսելու կարողություն
- Հետադարձ կապ տալու և ակտիվ լսելու ունակություն
- Որոշումներ կայացնելու ունակություն
Other information
Դիմելու համար՝ Տեղեկատվական անվտանգության համակարգի կառավարման բաժնի պետ/ Տեղեկատվական և կիբերանվտանգության վարչություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592
51-19
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն