Լեզուների ուսուցման և թեստավորման կենտրոնի ուսումնական քաղաքականության ձևավորում ու իրականացում,
կենտրոնի ընդհանուր գործունեության ղեկավարում ու համակարգում,
լրացուցիչ կրթական ծրագրերի մշակում՝ աշխատաշուկայի պահանջներին ու սահմանված կրթական չափորոշիչներին համապատասխան,
ներքին կանոնակարգերի մշակում,
դասընթացների որակի ապահովում ու մշտադիտարկում,
գնահատման ու վերահսկման մեխանիզմների մշակում,
կրթական ծրագրերի պարբերական վերանայում ու կատարելագործում արդյունավետության բարձրացման նպատակով,
դասախոսական ու վարչական կազմի ղեկավարում,
մարդկային ռեսուրսների կառավարման իրականացում (դասախոսների ընտրություն, վերապատրաստում),
գործընկերային կապերի զարգացում կրթական, գիտական ու այլ կազմակերպությունների հետ,
ֆինանսական ու կազմակերպչական գործընթացների պլանավորում ու համակարգում:
բարձրագույն կրթություն (լեզվաբանության, բանասիրության և/կամ կառավարման որակավորում)
առնվազն 3 տարվա ղեկավար փորձ (ցանկալի է կրթական ոլորտում),
միջազգային կրթական չափորոշիչների իմացություն,
թվային գործիքների ու կրթական տեխնոլոգիաների կիրառման հմտություններ,
առաջնորդության հմտություններ, կազմակերպչական բարձր կարողություններ,
հաղորդակցական կարողություններ,
վերլուծական մտածողություն,
բարձր պատասխանատվության զգացում:
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները (CV) hr@ysu.am հասցեին՝ վերնագրի դաշտում (subject) պարտադիր նշելով հաստիքի անվանումը` «ԵՊՀ լեզուների ուսուցման և թեստավորման կենտրոնի տնօրեն»:
Դիմելու վերջնաժամկետը՝ մինչև ս․թ․ մարտի 31-ը։