ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ
Wednesday, march 11, 2026
2 ժամ
Ս.թ. մարտի 11-ին՝ 14:00-ին, ԵՊՀ hայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ և ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի օժանդակությամբ կկայանա Ռազմիկ Դավոյանի 85-ամյակին նվիրված գիտաժողովի զեկույցների ժողովածուի շնորհանդեսը։ Գրքում ներկայացված ուսումնասիրություններն արժևորում են բանաստեղծի գրական ժառանգությունը` անդրադառնալով հեղինակի ստեղծագործության բովանդակային, գաղափարական և գեղագիտական մի շարք կարևոր առանձնահատկությունների:
Ժողովածուի կազմող և խմբագիր` Լիլիթ Գալստյան։