Վերոնայի համալսարանը (Իտալիա) օտարերկրյա ուսանողների համար հայտարարում է 2026-2027 ուստարվա ընդունելություն՝ միջազգային մագիստրոսական ծրագրերով ուսումնառելու համար:
Համալսարանը սկսել է նախնական ընդունելության հայտերի և կրթաթոշակների դիմումների ընդունումը այն ուսանողների համար, որոնք ստացել են բակալավրի աստիճան արտերկրում, չեն հանդիսանում Իտալիայի քաղաքացի (բացառություն են երկքաղաքացիության դեպքերը) և չեն բնակվում Իտալիայում։
Դիմումների վերջնաժամկետն է ս.թ. մարտի 31-ը՝ ժամը 15:00-ն (CEST)։
Մանրամասն տեղեկությունները և դիմումների պաշտոնական հայտարարությունը հասանելի են այստեղ:
Լրացուցիչ տեղեկություններ հնարավոր է գտնել նաև «Ministry of Foreign Affairs and International Cooperation» կայքում: