Reporter:
ԵՊՀ
ԻԿՄ ֆակուլտետ, 206 լսարան
Wednesday, april 29, 2026
1․5 ժամ
Ս․թ․ ապրիլի 29-ին՝ ժամը 14։30-ին, ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 206 լսարանում տեղի կունենա սեմինար՝ «Գրաֆների կողային քրոմատիկ գումարների հետազոտում» թեմայով։
Սեմինարի ընթացքում կներկայացվեն գրաֆների գումարային կողային ներկումների կառուցման, ինչպես նաև կողային քրոմատիկ գումարների և կողային ամրության գնահատման հետ կապված մի շարք արդյունքներ: Մասնավորապես կներկայացվեն ընդհանուր գնահատականներ գրաֆների կողային քրոմատիկ գումարների համար, ինչպես նաև կտրվեն գրաֆների տարբեր դասերի համար կողային որոմատիկ գումարների և կողային ամրության ճշգրիտ արժեքներ: