«Կանայք գիտության մեջ» խորագրով միջոցառում ԵՊՀ-ում
ԵՊՀ ISTC կենտրոն
Ս.թ. ապրիլի 7-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ ISTC կենտրոնում տեղի կունենա «Կանայք գիտության մեջ» խորագրով միջոցառում, որը կազմակերպվում է ԵՊՀ ժուռնալիստիկայի, իրավագիտության և կենսաբանության ֆակուլտետների ուսանողական գիտական ընկերությունների (ՈՒԳԸ) նախաձեռնությամբ:
Միջոցառման շրջանակում հավաստագրեր կհանձնվեն նաև մի շարք ուսանողների, որոնք ակտիվություն են ցուցաբերել ս.թ. մարտի 20-26-ն ընկած ժամանակահատվածում ԵՊՀ ժուռնալիստիկայի, իրավագիտության և կենսաբանության ֆակուլտետների ՈՒԳԸ-ների կազմակերպած բանախոսություններին՝ նվիրված կանանց դերին, նրանց առջև ծառացած խնդիրներին: