Մեկնարկում է իրազեկման հանդիպումների շարք՝ նվիրված «Erasmus Mundus» ծրագրին։
Բակալավրիատի 3-րդ և 4-րդ կուրսերի, ինչպես նաև մագիստրատուրայի ուսանողների համար նախատեսված տեղեկատվական հանդիպումների ընթացքում կներկայացվեն ծրագրին դիմելու ընթացակարգը, առկա հնարավորություններն ու հիմնական պահանջները։ Բացի այդ՝ «Erasmus Mundus Association»-ի ներկայացուցիչները կպատմեն իրենց փորձի մասին, կտան գործնական խորհուրդներ՝ գրագետ դիմում և մոտիվացիոն նամակ գրելու վերաբերյալ։
Կից ներկայացվում է հանդիպումների ժամանակացույցը․
- 13.04.2026-ին՝ ժամը 12:30-ին – Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ (Պալեանների անվան դահլիճ (4-րդ հարկ))
- 13.04.2026-ին՝ ժամը 14:30-ին – Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ (4-րդ հարկ, 422 լսարան)
- 15.04.2026-ին՝ ժամը 12:30-ին – Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դահլիճ