- Նպաստել ֆինանսական համակարգի կայունության ամրապնդմանը՝ մշակելով բանկերի վերակառուցման ծրագրեր (resolution plans) և ապահովելով դրանց սահուն իրականացումը սթրեսային իրավիճակներում,
Մշակել ապագային միտված բանկերի վերակառուցման նախընտրելի ռազմավարություններ՝ ճգնաժամային իրավիճակներին ֆինանսական համակարգի պատրաստվածությանը նպաստելու համար,
Համագործակցել վերահսկողական թիմերի հետ՝ բանկերում արդյունավետ վերականգնման և վերակառուցման հնարավորությունների մշակման համար,
Մասնակցել բանկերի վերակառուցման և կայունացման գործընթացներին,
Վերլուծել վերակառուցման և լուծարման գործընթացում գտնվող բանկերի ֆինանսական և գործառնական ռիսկերը՝ նպաստելով բանկերում ռիսկերի զսպման մեխանիզմների մշակմանը,
Իրականացնել վերահսկողություն՝ վերակառուցման ռեժիմում գտնվող ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ,
Մասնակցել բանկերի վերակառուցման և ֆինանսական համակարգի կայունությանը վերաբերող օրենքների և կանոնակարգերի մշակման և կատարելագործման աշխատանքներին,
Համագործակցել Բանկերի վերակառուցման ոլորտի միջազգային փորձագետների հետ՝ նպաստելով ֆինանսական ոլորտի համաշխարհային չափանիշներին համապատասխանեցմանը,
Աջակցել որոշումների կայացման գործընթացներին՝ պատրաստելով վերլուծական զեկույցներ, ներկայացումներ և առաջարկություններ։
- Բարձրագույն տնտեսագիտական,ֆինանսական կամ հաշվապահական կրթություն
- 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում
- Ֆինանսական համակարգի մասնակիցների գործունեության վերաբերյալ գիտելիք
- Ֆինանսական կազմակերպությունների վերաբերյալ օրենսդրական (հատկապես վերակառուցման և անվճարունակության մասով), նորմատիվային դաշտի իմացություն
- Հաշվապահության, տվյալների վերլուծության վերաբերյալ գիտելիքներ
- MS Excel-ի գերազանց տիրապետում
- Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
Ինչպես նաև.
Հաղորդակցման հմտություն
Վերլուծելու ունակություն
Համագործակցելու ունակություն
Բանակցելու ունակություն
Ճկունություն
Պրոբլեմներ լուծելու ունակություն
Արդյունքին և նպատակին հասնելու ուղղվածություն
Առողջ դատելու ունակություն
Դիմելու համար՝ https://ats.hirebee.ai/am/jobs/verahskoghfinansakan-verahskoghowtyan-ew…
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն