Ուսանողական առաջնորդը՝
Իրականացնում է սովորողների սոցիալ-հուզական և առաջնորդական զարգացմանն ուղղված աշխատանք Ավագ դպրոցում
Մասնակցում է առաջնորդական ծրագրերի մշակմանը և իրականացմանը (միջոցառումներ, հանդիպումներ, էքսկուրսիաներ, քննարկումներ և այլն)
Կառուցում է միջավայր, որը խթանում է սովորողների նախաձեռնողականությունը, ինքնուրույնությունը և համագործակցությունը
Արձանագրում և վերլուծում է սովորողների անհատական առանձնահատկությունները և զարգացման դինամիկան
Համագործակցում է ուսուցիչների, հոգեբանների, այլ մասնագետների, ինչպես նաև ծնողների հետ՝ ապահովելով համապատասխան աջակցություն սովորողներին
Տիրապետում է մանկավարժական և հոգեբանական ժամանակակից մոտեցումներին՝ հատկապես դեռահասների հետ աշխատանքում
Կիրառում է վարքային և սոցիալական իրավիճակների վերլուծության գործիքներ՝ ընտրելով նպատակային միջամտություններ
Կառուցում և իրականացնում է սովորողների զարգացմանն ուղղված ծրագրեր և նախաձեռնություններ
Կազմակերպում և համակարգում է կրթադաստիարակչական գործընթացներ՝ ապահովելով դրանց արդյունավետ պլանավորումը, իրականացումն ու շարունակականությունը
Արդյունավետորեն կառավարում է խմբային գործընթացները՝ ձևավորելով բարենպաստ կրթական միջավայր
Արդյունավետորեն հաղորդակցվում է՝ ակտիվորեն լսելով և հաղորդակցման ոճը հարմարեցնելով տարբեր իրավիճակներին ու հասցեատերերին
Համագործակցում է թիմում՝ ձևավորելով վստահելի և կառուցողական փոխգործակցություն
Կայացնում է հիմնավորված որոշումներ՝ բարդ և փոփոխական իրավիճակներում
Դրսևորում է հուզական ինտելեկտ՝ կառուցողականորեն արձագանքելով սեփական և այլոց հուզական վիճակներին
Ցուցաբերում է շարունակական սովորելու և ինքնազարգացման պատրաստակամություն
Ճկունորեն հարմարվում է փոփոխություններին՝ պահպանելով աշխատանքի արդյունավետությունը
Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է մանկավարժության և/կամ հոգեբանության ոլորտում
Տիրապետում է գրագետ հայերենին (գրավոր և բանավոր)
Տիրապետում է անգլերենին կամ այլ օտար լեզուների (գրավոր և բանավոր) և/կամ ցուցաբերում է կատարելագործվելու պատրաստակամություն
Ավագ դպրոցի Դիպլոմային ծրագրում դիտարկվելու համար տիրապետում է անգլերենի գերազանց իմացության (առնվազն B2 մակարդակ)
Տիրապետում է համակարգչային բազային հմտություններին