Ուսուցիչը՝
- Պլանավորում և իրականացնում է ուսումնական գործընթացը՝ Միջազգային բակալավրիատի և Ճեմարանի հեղինակային ծրագրերի պահանջներին համապատասխան
Կիրառում է սովորողակենտրոն, ներառական և տարբերակված ուսուցման մոտեցումներ
Վերլուծում է սովորողների ուսումնառության առաջընթացը և ապահովում կառուցողական հետադարձ կապ
Համագործակցում է գործընկերների հետ՝ համատեղ պլանավորման և փորձի փոխանակման միջոցով
Մասնակցում է ինչպես ամբիոնի, այնպես էլ ողջ Ճեմարանի կրթական գործընթացների կազմակերպմանն ու զարգացմանը
- Խորապես տիրապետում է իր առարկային
- Կիրառում է ժամանակակից դասավանդման և գնահատման մեթոդներ
- Կարողանում է հարմարեցնել ուսուցումը տարբեր կրթական կարիքներին
Արդյունավետորեն հաղորդակցվում է՝ ակտիվորեն լսելով, մտքերը հստակ ու կառուցվածքային արտահայտելով և հաղորդակցման ոճը հարմարեցնելով տարբեր իրավիճակներին ու հասցեատերերին
Համագործակցում է թիմում՝ կիսելով պատասխանատվությունը, արժևորելով գործընկերների կարծիքները և նպաստելով կառուցողական փոխգործակցությանը
Վերլուծում է իրավիճակներն ու տեղեկատվությունը՝ տարբերակելով էականը երկրորդականից և կայացնելով հիմնավորված մասնագիտական որոշումներ
Դրսևորում է հուզական ինտելեկտ՝ գիտակցելով և կառավարելով սեփական հույզերը, ինչպես նաև կառուցողականորեն արձագանքելով այլոց հուզական վիճակներին
Ցուցաբերում է շարունակական սովորելու և ինքնազարգացման պատրաստակամություն՝ նոր գիտելիքը նպատակային կերպով կիրառելով աշխատանքում
Ճկունորեն արձագանքում է փոփոխություններին՝ հարմարվելով նոր պայմաններին և պահպանելով աշխատանքի արդյունավետությունը
- Մանկավարժական կրթություն կամ մանկավարժի հավաստագրման համապատասխան փաստաթուղթ (առնվազն 30 կրեդիտ)
- Հայերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)
- Անգլերենի գերազանց իմացություն (առնվազն B2 մակարդակ)