Մակրոտնտեսություն, աշխարհաքաղաքականություն և շուկաներ. Դիդիե Բորովսկու բաց դասը ԵՊՀ-ում
Ս.թ. ապրիլի 21-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «Ամունդի-Ակբա» ընկերության համատեղ նախաձեռնությամբ տեղի կունենա «Ինչպե՞ս են մակրոտնտեսական և աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխություններն ազդում մեր գրպանի և համաշխարհային շուկաների վրա» թեմայով կոնֆերանսը։
Քննարկման հիմնական թեմաներն են.
Համաշխարհային մակրոտնտեսական միտումները. որո՞նք են 2026 թվականի հիմնական շարժիչ ուժերը:
Աշխարհաքաղաքականություն և շուկաներ. ինչպե՞ս են քաղաքական որոշումներն ազդում ֆինանսական ցուցանիշների վրա:
Ներդրումային հեռանկարներ. ինչպե՞ս կողմնորոշվել անորոշության պայմաններում:
Բանախոսն է Դիդիե Բորովսկին` Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարչի՝ «Ամունդի» ներդրումային ինստիտուտի մակրոքաղաքականության հետազոտությունների ղեկավարը: