ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում տեղի ունեցավ «Արհեստական բանականություն․ հեռանկարներ և հնարավորություններ» խորագրով սիմպոզիում:
Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնում գործող «Միջազգային գործարար հաղորդակցման լեզվամշակույթ» մագիստրոսական ծրագրի շրջանակում կազմակերպված թեմատիկ սիմպոզիումը մեկնարկեց «Մարդն արհեստական բանականության տիրույթում․ ստեղծագո՞րծ, թե՞ կործանարար ուժ» խորագրով պանելային քննարկմամբ:
Միջոցառմանը մասնակցում էին ՏՏ, ԱԲ գործիքների ստեղծման և ԱԲ գրագիտության տարածման, ինչպես նաև կրթական տարբեր ոլորտների մասնագետներ։ Զեկուցումներով հանդես եկան ReArmenia, AVE Digital, Microsoft Armenia կազմակերպությունների առաջատար մասնագետներ, ամբիոնի դասախոսներ: Նրանք իրենց փորձը փոխանցեցին ուսանողներին՝ օգտակար խորհուրդներով հարստացնելով նրանց գործնական հմտությունները:



