ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «ASOF» հիմնադրամի համագործակցության շրջանակում ուսանողների համար կազմակերպվեց տեղեկատվական հանդիպում հիմնադրամի կողմից ստեղծված «ARCS.ai» («Advanced Research in Computational Sciences and Artificial Intelligence») ծրագրի ներկայացուցիչների հետ։
Ծրագիրը նպատակ ունի զարգացնելու Հայաստանի գիտական ներուժը հիմնարար և հաշվարկային գիտությունների ոլորտներում, կառուցելու կապեր աշխարհի առաջատար գիտնականների ու հայաստանյան մասնագետների միջև, բարձրացնելու երկրի «ներկայությունը» միջազգային գիտական հարթակում և նպաստելու գիտության հանրայնացմանը։
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին նոր մեկնարկող դասընթացները։ Մասնակիցները հնարավորություն ունեցան մանրամասնորեն ծանոթանալու դասընթացների բովանդակությանը, ինչպես նաև մասնակցության պայմաններին։

