ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ
Tuesday, april 28, 2026
1,5 ժամ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ նախաձեռնությամբ «Մեհեան» գրական ակումբի շրջանակում ս․թ․ ապրիլի 28-ին՝ 14:30-ին, տեղի կունենա հանդիպում դրամատուրգ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Մարկ Տվենի անվան միջազգային և այլ մրցանակների դափնեկիր, հեքիաթագիր, թարգմանիչ, արտիստ Էլֆիք Զոհրաբյանի հետ։
️Հանդիպման ընթացքում մասնակիցները կծանոթանան նշանավոր գրողի և արտիստի անցած հարուստ ճանապարհին, մասնագիտական ձեռքբերումներին թատրոնի և գրականության խաչմերուկում։