Շարունակվում են ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության և սպորտի կենտրոնի ու ուսանողական խորհրդի համատեղ նախաձեռնությամբ անցկացվող միջֆակուլտետային մրցումները։
Ավարտվել են վոլեյբոլի և ֆուտբոլի եզրափակիչ խաղերը։
Վոլեյբոլի մրցումներում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի թիմը, երկրորդ հորիզոնականը՝ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետինը, իսկ երրորդ հորիզոնականը՝ ֆիզիկայի ինստիտուտի թիմը։
Ֆուտբոլի մրցումներում առաջին տեղը զբաղեցրել է Ֆիզիկայի ինստիտուտի թիմը, երկրորդ տեղը՝ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետինը, իսկ երրորդ տեղը՝ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի թիմը։


