«Հոգեբանական վերնիսաժ. PSY-EXPO 26» միջոցառման շրջանակում տեղի է ունեցել է. Գ. Էդիլյանի անվան մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը, որի ընթացքում հանձնաժողովը երաշխավորել է երկու փորձարարական հետազոտական նախագծեր։
Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնը, համագործակցելով Հայկական վարքաբանական գիտական ասոցիացիայի (ABSA) և միջազգային Psi Chi կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հետ, նախաձեռնել էր ծրագիր, որը միտված էր ուսանողների և երիտասարդ գիտնականների էմպիրիկ (փորձարարական) հետազոտությունների մշակման և իրականացման խթանմանը։
Մրցանակակիր են ճանաչվել Հոգեբանության բաժնի 4-րդ կուրսի ուսանող Մ. Մանուկեանի «Սթրեսի դիմադրողականության հատկանիշների դերը Արցախից տեղահանված անձանց սոցիալական հարմարման գործընթացում» և Հոգեբանության գիտահետազոտական կենտրոնի ավագ լաբորանտ Ա. Ամիրջանյանի «Ապագա կառավարիչների կոգնիտիվ առանձնահատկությունները երաժշտական կրթության համատեքստում» թեմաներով հետազոտական նախագծերը։ Հաղթողներին հանձնվել են վկայագրեր, մեդալներ և դրամական պարգևներ։
Միջոցառման ընթացքում շնորհակալագրով և մեդալով պարգևատրվել է նաև Ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ Դ. Հայրապետյանը՝ ոլորտում ունեցած բազմամյա գիտամանկավարժական ներդրման համար։


