«Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի արդի հիմնախնդիրները փոփոխվող կլիմայի պայմաններում․ հարմարվողականություն, կայունություն և արտադրական գործընթաց» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովը ԵՊՀ-ում
Ս. թ. մայիսի 5-ին՝ ժամը 9:00-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի նախաձեռնությամբ կմեկնարկի «Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի արդի հիմնախնդիրները փոփոխվող կլիմայի պայմաններում․ հարմարվողականություն, կայունություն և արտադրական գործընթաց» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովը:
Գիտաժողովի պլենար նիստը տեղի կունենա ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում, իսկ սեկցիաները՝ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 219, 320 և 323 լսարաններում։
Գիտական զեկույցներ կներկայացնեն Հայաստանի, Իսպանիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Բելառուսի, Իրանի, Նիգերիայի և Հնդկաստանի գիտնականները (ակադեմիկոսներ, դոկտորներ, պրոֆեսորներ, ավագ ու կրտսեր գիտաշխատողներ, ասպիրանտներ, ուսանողներ)։
Ներկա կլինեն ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ պրոռեկտորները, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանն ու ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական համակազմը, ինչպես նաև գիտական հանրույթի ներկայացուցիչներ։