Ընթացիկ ուսումնական տարվա ապրիլի 30-ին ԵՊՀ-ում կայացավ «Արի՛ մրցենք» միջֆակուլտետային առաջնության մշակութային փուլի երգի մրցույթը։
Երևանի պետական համալսարանում կզմակերպված «Արի՛ մրցենք» միջֆակուլտետային առաջնության մշակութային փուլի երգի մրցույթը համախմբել էր համալսարանի տարբեր ֆակուլտետների տաղանդավոր ուսանողներին։
Հայ բանասիրության ֆակուլտետից մասնակցեց Լիլիթ Սարգսյանը, որն իր արտահայտիչ և տպավորիչ կատարումով հաջողությամբ ներկայացրեց ֆակուլտետը մրցույթում։ Նրա բեմական կեցվածքը և կատարողական վարպետությունն արժանացան ջերմ արձագանքի և բարձր գնահատականի։
Մրցույթը ևս մեկ անգամ ընդգծեց ուսանողների ստեղծագործական ներուժը և համալսարանական կյանքի կարևոր բաղադրիչ հանդիսացող մշակութային միջոցառումների դերը, որոնք նպաստում են ուսանողների բազմակողմանի զարգացմանը և ֆակուլտետների միջև առողջ մրցակցության ձևավորմանը։