ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ, 202 լսարան
Tuesday, may 12, 2026
2,5 ժամ
Սիրելի՛ համալսարանականներ, ս.թ. մայիսի 12-ին՝ ժամը 13:00-ին, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի 202 լսարանում կկայանա ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կազմակերպած գիտաժողովը՝ նվիրված Բանասերի օրվան:
Հայտագրված 20 մասնակիցներից ընթերցման փուլ են անցել 11-ը: Նրանցից 7-ը հանդես կգան գրականագիտության, իսկ 4-ը՝ լեզվաբանության վերաբերյալ զեկուցումներով:
Նախագահողներ՝ բ.գ.թ., դոցենտ Արշալույս Գալստյան և բ.գ.թ., դոցենտ Նարինե Դիլբարյան։