ԵՊՀ շրջանավարտների ֆորումի պաշտոնական փակումը նշանավորվեց մրցանակաբաշխությամբ:
Միջոցառման եզրափակիչ փուլում գնահատանքի արժանացան համալսարանի զարգացման, համայնքի ամրապնդման, ինչպես նաև շրջանավարտ-համալսարան կապերի սերտացման գործում նշանակալի ներդրում ունեցած սաները:
Պարգևատրվածների շարքում էր նաև ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ, դասախոս Գևորգ Սահակյանը։ Նրա ակտիվ գործունեությունն ու ներդրած ջանքերը բարձր են գնահատվել համալսարանական համայնքի կողմից՝ վերածվելով ֆակուլտետի և բուհի միջև շարունակական կապի լավագույն օրինակի:
Հանդիսավոր մրցանակաբաշխությունը, ամփոփելով համագործակցության, փորձի փոխանակման և նոր գաղափարների շուրջ ձևավորված հագեցած օրը, ևս մեկ անգամ ընդգծեց կրթության և գիտության ոլորտում նվիրված աշխատանքի կարևորությունը՝ արժևորելով համալսարանական դասախոսի դերը ներբուհական միջավայրի կայացման գործում։