- Մասնակցել FAST-ի դասավանդող մասնագետների համար մշակված զարգացման ծրագրին՝ ուսումնական ծրագրի արդյունավետ իրականացումն ապահովելու համար
- Տրամադրված բովանդակությունը համապատասխանեցնել աշակերտների կարիքներին (անհրաժեշտության դեպքում՝ վերանայել դասի պլաններ, առաջադրանքներ եւ նախագծային աշխատանքներ)
- Ավագ դպրոցի աշակերտների համար անցկացնել գրավիչ, ինտերակտիվ դասեր Python ծրագրավորման լեզվից՝ օգտագործելով FAST հիմնադրամի ուսումնական պլանը,հարթակը եւ ուսումնական նյութերը
- Ստեղծել ուսումնական այնպիսի մթնոլորտ, որ աշակերտները սիրով մասնակցեն դասերին եւ համագործակցեն միմյանց հետ
- Աջակցել եւ ուղղորդել աշակերտներին՝ օգնելով նրանց ուսումնասիրել Python ծրագրավորման լեզվի գործնական կիրառությունները
- Իրականացնել նախագծային աշխատանքներ
- Համագործակցել FAST հիմնադրամի աշխատակիցների եւ փորձագետների հետ՝ տրամադրելով տեղեկատվություն աշակերտների գրանցած հաջողությունների մասին, ինչպես նաեւ հանդես գալ առաջարկություններով՝ ուսումնական ծրագրի կամ տրամադրված ռեսուրսների բարելավման հետ կապված
1. Տեխնիկական
● Python ծրագրավորման լեզվի տեսական հիմունքների եւ հիմնական հասկացությունների իմացություն, ֆայլերի հետ աշխատանք, խորացված ֆունկցիաներ, ռեկուրսիա,
● Օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորում (OOP), Numpy, matplotlib, pandas գրադարանների խորը իմացություն, Docker, anaconda , jupyter, Kaggle
● Ծրագրավորման իրական նախագծերի վրա աշխատելու փորձ (նախընտրելի է՝ կիրառական կամ ինդուստրիալ միջավայրում), ունակություն ներկայացնելու եւ բացատրելու իր կողմից մշակված լուծումների կառուցվածքը (architecture)
● Գիտելիք եւ փորձ մեքենայական ուսուցման ոլորտում (կդիտվի որպես առավելություն)
2. Մանկավարժական
● Աշակերտներին (ցանկալի է ավագ դպրոցի տարիքի) դասավանդելու կամ խորհրդատվությամբ ուղղորդելու փորձ, հատկապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաներին առնչվող ոլորտներում (խիստ ցանկալի է)
● Պատկերացում հանրակրթական համակարգի մասին (կդիտվի որպես առավելություն)
● Մանկավարժական կրթություն (կդիտվի որպես առավելություն)
● Տարբեր պատրաստվածության մակարդակ ունեցող աշակերտների հետ աշխատելու կարողություն,
● Մանկավարժական հմտությունների առկայություն (հստակ բացատրելու, դասը ճիշտ կառուցելու եւ պլանավորելու, հետադարձ կապ տալու/ստանալու կարողություն եւ այլն) (ցանկալի է)
3. Հիմնական եւ արժեքային
● Համապատասխան կրթական որակավորում (ինֆորմատիկայի, մաթեմատիկայի կամ հարակից ոլորտի բարձրագույն կրթություն/ատեստավորում) կամ ընթացիկ ուսանող
● Ճկունություն՝ ուսուցման մեթոդները ուսանողների կարիքներին եւ Python ծրագրավորման լեզվի զարգացող ոլորտին համապատասխանեցնելու համար,
● Հաղորդակցման եւ միջանձնային հմտություններ՝ ավագ դպրոցի աշակերտներին արդյունավետորեն ներգրավելու եւ մոտիվացնելու համար,
● Անգլերենի լավ իմացություն
● Շարունակական ուսուցման եւ մասնագիտական զարգացման նկատմամբ պատրաստակամություն
● Սոցիալական ազդեցության գիտակցում եւ կրթության միջոցով արժեք ստեղծելու պատրաստակամություն
Դասավանդման սկիզբը՝ սեպտեմբեր, 2026թ.
Դիմելու ընթացակարգը․
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետեւյալ ձեւաչափը՝ https://forms.zohopublic.com/FAST/form/Python202627/formperma/qx6k6fzm2nsjQ777GTM1fPErs31cv9zJk_J9TQXu0Vo մինչեւ մայիսի 31-ը ներառյալ՝ կցելով Ձեր ինքնակենսագրականը (CV)։ Ընտրության նախնական փուլն անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի, որի ընթացքում կքննարկվի աշխատանքին եւ ծրագրին վերաբերող մյուս մանրամասները։
Ի՞նչ կտա ԱԲ սերունդ ծրագրին մասնակցությունը Ձեզ.
● ԱԲ կրթությունը ՀՀ դպրոցներում տարածող առաջամարտիկների շարքը համալրելու հնարավորություն՝ մասնակցելով ազգային մակարդակի կրթական վերափոխմանը,
● դասավանդման եւ մենթորության արժեքավոր փորձ,
● Ձեր գիտելիքով ու փորձով կիսվելու հնարավորություն,
● ճանաչում եւ գնահատում կրթական եւ տեխնոլոգիական համայնքի կողմից,
● անձնական մասնագիտական աճ,
● հանրային խոսքի եւ փափուկ հմտությունների զարգացում,
● ճկուն գրաֆիկ, հարմար աշխատանքային պայմաններ, կայուն ու կանխատեսելի եկամուտ,
● նոր սերնդի կրթության վրա ազդեցություն ունենալու հնարավորություն,
● FAST-ի մասնագիտական համայնքին միանալու եւ ոլորտի առաջատար մասնագետների եւ փորձագետների հետ կապերը ընդլայնելու հնարավորություն,
● Հայաստանի կրթական համակարգի արդիականացման, տեխնոլոգիական նորարարության զարգացման եւ ՀՀ մրցունակության բարձրացման գործում Ձեր ներդրումն ունենալու հնարավորություն