Միջբուհական համագործակցության շրջանակում ԵՊՀ-ի և Մյունսթերի համալսարանի (Գերմանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն ԵԼՀ ֆակուլտետի գերմանական բանասիրության պրոֆեսորադասախոսական հիմնական կազմի համար` 2025/2026 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում առնվազն 8 ժամ դասախոսություն կարդալու նպատակով:
Գերմաներենի առնվազն C1 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնի lia_evoyan@ysu.am էլհասցեով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հունիսի 12-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը պրոֆեսորադասախոսական կազմի համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
3. շարժունության համաձայնագիր (դասավանդման նպատակով) (Staff Mobility Agreement for Teaching) (թեմա, նկարագիր, շարժունության նպատակներ, ակնկալվող գործողություններ և այլն),
4. հրավեր Մյունսթերի համալսարանի պրոֆեսորի կողմից:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-36)
Համակարգող՝ Լիա Էվոյան