Date
Գիտությունը հասարակության զարգացման կարևորագույն շարժիչ ուժերից է, իսկ ժամանակակից տեղեկատվական միջավայրում առավել քան երբևէ անհրաժեշտ է հանրությանը ներկայացնել հիմնավորված գիտելիք։ Հենց այս կարևոր առաքելությունն ուներ ԵՊՀ հաշվետու գիտաժողովը՝ հանրության ուշադրությունը սևեռելով գիտության վրա և ներկայացնելով այն որպես կայուն զարգացման հիմք։
ԵՊՀ գիտական քաղաքականության վարչության պետ Երանուհի Մանուկյանի կարծիքով՝ գիտաժողովի գլխավոր արժեքներից մեկը գիտական համայնքի ներսում հաղորդակցության ամրապնդումն է՝ ստեղծելով գաղափարների փոխանակման, գործընկերային ու գիտական նոր կապերի ձևավորման միջավայր։