«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Օստրավայի համալսարանի (Չեխիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ Տնտեսագիտության և կառավարման, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական հիմնական կազմի համար` 2026/2027 ուստարվա հոկտեմբերի 19-23-ը «4th International Teaching Week in Political, Economic and Cultural Geographies» խորագրով դասախոսություններ կարդալու և վերապատրաստման դասընթացների մասնակցելու նպատակով:
Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախս:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ international@ysu.am: Նամակի վերնագրի դաշտում անհրաժեշտ է նշել ERASMUS+, OSTRAVA):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հունիսի 15-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
3. տեղեկանք՝ ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ,
4. շարժունության համաձայնագիր (Staff Mobility Agreement for Teaching):
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 12-38)
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան