2025–2026 ուսումնական տարվա շրջանավարտներին նվիրված հանդիսավոր միջոցառումը ԵՊՀ-ում
ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակ
Ս.թ. հունիսի 17-ին՝ ժամը 19:00-ին, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում տեղի կունենա 2025–2026 ուսումնական տարվա շրջանավարտներին նվիրված հանդիսավոր միջոցառումը՝ ի արժևորումն ուսանողների անցած ուղու և ձեռքբերումների։
Տոնական օրը կհնչեն շնորհավորական ուղերձներ, ելույթներ, տեղի կունենա գլխարկների նետման ավանդական արարողությունը:
Ավարտական միջոցառումը կեզրափակվի համերգային ծրագրով, որի ընթացքում ելույթ կունենան «By the Way band»-ը, D’Litte-ը և «YereOne project»-ը։