Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակը Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների (HERE) ազգային թիմի հետ համագործակցությամբ և Եվրոպական հանձնաժողովի SPHERE նախաձեռնության շրջանակում իրականացվող տեխնիկական աջակցության առաքելության (Technical Assistance Mission) աջակցությամբ հրավիրում է բարձրագույն կրթության ոլորտի ներկայացուցիչներին մասնակցելու ս․թ․ հունիսի 29-ին և 30-ին կայանալիք «Արհեստական բանականության ինտեգրումը բարձրագույն կրթության դասավանդման և ուսումնառության գործընթացներում» թեմայով առցանց աշխատաժողովին։
Աշխատաժողովի նպատակն է ներկայացնել բարձրագույն կրթության թվային փոխակերպման և արհեստական բանականության կիրառման միջազգային փորձը, քննարկել դրանց արդյունավետ և պատասխանատու օգտագործման հնարավորությունները, ինչպես նաև անդրադառնալ արդիական այլ հարցերի։
Աշխատաժողովին որպես հրավիրված միջազգային փորձագետներ մասնակցելու են Ֆինլանդիայի Լապենրանտայի տեխնոլոգիական համալսարանի (LUT University) ներկայացուցիչներ՝
• Պրոֆեսոր Լեոնիդ Չեչուրինը (Leonid Chechurin)
• Աննա Կրուզենշտեռնը (Anna Kruzenshtern)
Փորձագետները կներկայացնեն Ֆինլանդիայի բարձրագույն կրթության համակարգում թվայնացման և արհեստական բանականության կիրառման գործնական փորձը, ինչպես նաև կվարեն ինտերակտիվ քննարկումներ և փորձի փոխանակման նիստեր։
Աշխատաժողովը նախատեսված է բուհերի ղեկավարների, դասախոսների, ուսանողների, որակի ապահովման, թվայնացման, կրթական տեխնոլոգիաների և ուսումնական գործընթացների կազմակերպման ոլորտներում ներգրավված մասնագետների համար։
Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղմամբ:
Գրանցման վերջնաժամկետն է ս.թ. հունիսի 26-ը՝ ժամը 12:00-ն:
Աշխատաժողովի օրակարգի նախագիծը՝ կից։