«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական և Սալոնիկի Արիստոտելի համալսարանների միջև կնքված պայմանագրով նախատեսվում է մեկ շարժունություն ԵՊՀ պրոֆեսորադասախոսական հիմնական կազմի համար ` 2026/2027 ուստարվա 1-ին կիսամյակում վերոհիշյալ համալսարանում դասախոսություն կարդալու նպատակով (1 շաբաթ, 8 ժամ):
Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում։
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում՝ էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ international@ysu.am)։ Նամակի վերնագրում անհրաժեշտ է նշել ERASMUS+, Aristotle University of Thessaloniki):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ. հունիսի 30-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են անգլերենով և pdf տարբերակով)․
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. շարժունության համաձայնագիր դասավանդման նպատակով (Staff Mobility for Teaching) (թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն),
4. տեղեկանք՝ ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ,
5. ընդունող բուհից հրավեր-նամակ:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 12-38)
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան