Rate:
Full time
Deadline:
30 June 2026
Category:
Vacancy
Պոլիքսիս/Polixis ընկերություն
Job type:
In office
Work days:
Mon.
Fri.
Main Responsibilities
- Մոնիթորինգ իրականացնել ցանցային տրաֆիկի նկատմամբ՝ կասկածելի ակտիվությունը հայտնաբերելու նպատակով և ղեկավարել միջադեպերի արձագանքման գործընթացը՝ հայտնաբերումից մինչև լուծում
- Իրականացնել թույլատրված penetration թեստեր և հարձակման սիմուլյացիաներ ինչպես ամպային, այնպես էլ on premise միջավայրերում՝ իրական հարձակման ուղիները բացահայտելու նպատակով
- Կարգավորել և կառավարել firewall-ներ, VPN-ներ, Zero Trust ճարտարապետություն, IDS/IPS համակարգեր և վերջնակետային (endpoint) անվտանգության գործիքներ
- Ապահովել AWS/Azure միջավայրերի անվտանգությունը՝ ներառյալ IAM-ը, տվյալների կոդավորումը և անվտանգության դիրքի կառավարումը
- ՍպասարկելSIEM և անվտանգության այլ գործիքներ՝ կենտրոնացված մուտքի վերահսկման և իրական ժամանակում լոգերի վերլուծության համար
- Կառավարել CI/CD անվտանգության գործընթացները (SAST, DAST, կոնտեյներների սկանավորում և գաղտնի տվյալների հայտնաբերում)
- Ղեկավարել ռիսկերի գնահատման գործընթացը՝ տեխնիկական արդյունքները վերածելով բիզնես-մակարդակի ռիսկերի և դրանց նվազեցման ծրագրերի
- Ապահովել ISO 27001 և ISAE 3000 աուդիտների պատրաստվածությունը՝ ներառյալ ապացույցների հավաքագրումը, վերահսկողությունների վավերացումը և շտկման գործընթացների վերահսկումը
- Սահմանել և կիրառել ներքին անվտանգության քաղաքականություններ և հանդես գալ որպես անվտանգության հիմնական կապող օղակ ղեկավարության հետ
- Տրամադրել տեխնիկական աջակցություն և խորհրդատվություն ՏՏ անձնակազմին, ինչպես նաև վարել անվտանգության ճշգրիտ փաստաթղթավորում
- Արդի սպառնալիքների, խոցելիությունների և անվտանգության տեխնոլոգիաների մասին տեղեկացվածություն
- Մշակել, ներդնել և պահպանել ցանցային անվտանգության քաղաքականություններն ու ընթացակարգերը
- Կարգավորել ցանցային սարքավորումները՝ ապահովելով անխափան կապ և լուծելով ցանցային խնդիրները
- Տեղակայել և կարգավորել նոր աշխատակիցների համար աշխատանքային կայանները, անհրաժեշտ սարքավորումների անխափան աշխատանքը և ծրագրային ապահովումը
- Ըստ անհրաժեշտության, տպիչների, սկաներների և այլ սարքավորումների կարգավորում
- Ապահովել գրասենյակային աշխատանքային կայանների և ՏՏ ենթակառուցվածքների անխափան աշխատանքը՝ վերահսկելով համակարգերի աշխատանքը և արագ արձագանքելով խափանումներին
Required Qualifications
- Բակալավրի աստիճան Համակարգչային գիտությունների, Տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հարակից ոլորտում
- Փորձ որպես Ցանցային անվտանգության ադմինիստրատոր կամ համանման պաշտոնում
- Ցանցային արձանագրությունների, firewall ների կառավարման և ցանցային անվտանգության տեխնոլոգիաների խորը գիտելիքներ
- Փորձ անվտանգության ստանդարտների և շրջանակների հետ, ինչպիսիք են ISO 27001-ը, NIST-ը և PCI-DSS-ը
- Նախընտրելի են հետևյալ հավաստագրերից մեկը կամ մի քանիսը՝ HTB CPTS, OSCP, CISSP, CISM, CEH կամ CCNA Security
- Սարքավորումների և ծրագրային ապահովման խնդիրների ախտորոշման և լուծման հմտություններ
- Microsoft Windows-ի գերազանց իմացություն՝ ներառյալ Windows Server և աշխատասեղանային օպերացիոն համակարգերը
- Kubernetes-ի, Docker-ի և CI/CD գործիքների հետ աշխատանքի փորձ
- Ցանցային տեխնոլոգիաների վստահ իմացություն՝ Active Directory (AD), DNS, DHCP, NAT, VPN, VLAN և Group Policy
- Windows, macOS և Linux հարթակներում աշխատելու ուժեղ հմտություններ
- Լավ հաղորդակցման և միջանձնային հմտություններ
- Նախաձեռնողականություն, թիմային աշխատանքի կարողություն և բազմաֆունկցիոնալ աշխատանք կատարելու ցանկություն
- Անգլերենի գերազանց իմացություն
- DevOps փորձը կդիտվի որպես մեծ առավելություն