«Լեզուն մշակույթների և քաղաքակրթությունների խաչմերուկներում» խորագրով միջազգային հոբելյանական գիտաժողով ԵՊՀ-ում
Ս.թ. նոյեմբերի 5–6-ը ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում տեղի կունենա միջազգային հոբելյանական գիտաժողով՝ նվիրված ֆակուլտետի հիմնադրման 35-ամյակին։ Գիտաժողովը կազմակերպվում է Երևանի պետական համալսարանի ԵԼՀ ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի և գերմանական բանասիրության ամբիոնների և Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (ԳԱՓԾ (DAAD)) համատեղ նախաձեռնությամբ:
Գիտաժողովի հատուկ բաժիններից մեկը՝ նվիրված լեզվաբանական հետազոտությունների զարգացման գործում նշանակալի ավանդ ունեցած կին գիտնականներին, այս տարի նվիրված է Գերմանական բանասիրության ամբիոնի հիմնադիր, բ.գ.թ., դոցենտ Ալինա Տոնոյանի հիշատակին:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. սեպտեմբերի 30-ը:
Գիտաժողովի անցկացման ձևաչափը՝ հիբրիդային (անցանց և առցանց):
Հայտերն ուղարկել europeanlangconference@gmail.com էլհասցեին:
Մանրամասները՝ այստեղ: