Rate:
Full time
Deadline:
05 August 2026
Category:
Vacancy
«Ա․ Ի․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամ
Job type:
In office
Work days:
Mon.
Fri.
Work hours:
09:00-17:30
Main Responsibilities
- Կազմել և վարել աշխատանքային պայմանագրերը, համաձայնագրերը, իրավական այլ ակտերը, ինչպես նաև աշխատողների անձնական գործերը և կադրային այլ փաստաթղթեր
- Պատրաստել և տրամադրել տեղեկանքներ ու պաշտոնական փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության
- Վարել ԱԱԳԼ աշխատակիցների անձնական գործերը՝ ապահովելով դրանց ճշգրտությունը և գաղտնիությունը՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի և ներքին կանոնակարգերի պահանջներին համապատասխան
- Ապահովել բաժնի կողմից օգտագործվող օնլայն բազաների (Google Docs, Spark.Work, ՀԾ և այլ համակարգեր) ամբողջական, ժամանակին թարմացված և ճշգրիտ վարումը
- Մասնակցել Հիմնադրամի համալրման գործընթացին՝ թափուր հաստիքների համալրման հայտարարությունների պատրաստում և հրապարակում, դիմորդների հետ կապի ապահովում, հարցազրույցների կազմակերպում և անհրաժեշտության դեպքում դրանց անցկացում
- ՀԾ համակարգում լրացնել և վերահսկել աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը
- ՀԾ համակարգ մուտքագրել աշխատակիցների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը և անհրաժեշտության դեպքում իրականացնել տվյալների թարմացում Գրանցել ԱԱԳԼ աշխատակիցներին FlexAp համակարգում, տրամադրել անցակետերի մուտքային չիպեր և վերահսկել դրանց օգտագործման կարգը
- Պարբերաբար կազմել և ներկայացնել հաշվետվություններ ղեկավարությանը՝ ներկայացնելով կատարված աշխատանքների արդյունքները և ընթացիկ վիճակը
- Կատարել անմիջական ղեկավարի բանավոր և գրավոր հանձնարարականները՝ սահմանված ժամկետներում ապահովելով դրանց պատշաճ կատարումը
Required Qualifications
- Բարձրագույն կրթություն՝ մարդկային ռեսուրսների կառավարման, կառավարման, իրավագիտության, հոգեբանության, հանրային կապերի կամ հարակից ոլորտներից որևէ մեկում
- Աշխատանքային փորձ HR կամ կադրային ոլորտում ցանկալի է, սակայն ոչ պարտադիր
- ՀՀ աշխատանքային օրենսգրքի բազային իմացություն՝ աշխատանքային հարաբերությունների, արձակուրդների, գործուղումների, աշխատանքային պայմանագրերի և աշխատաժամանակի կարգավորման հիմնական դրույթների վերաբերյալ
- Ճկունություն, նախաձեռնողականություն և ինքնուրույն աշխատելու ունակություն՝ արագ փոփոխվող և բազմաբնույթ առաջադրանքներով միջավայրում արդյունավետ արդյունքներ ապահովելու համար
- Microsoft Office ծրագրերի (Word, Excel) և ներկայացման ու բովանդակության ստեղծման գործիքների (PowerPoint, Canva, CapCut) գերազանց իմացություն՝ փաստաթղթերի, հաշվետվությունների, ներկայացումների և տեղեկատվական նյութերի պատրաստման համար
- Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն՝ պահպանելով մասնագիտական էթիկան, տվյալների պաշտպանության պահանջները և կազմակերպության ներքին կանոնակարգերը
- Ժամանակի կառավարման, թիմային աշխատանքի և կազմակերպչական հմտություններ՝ միաժամանակ մի քանի առաջադրանք արդյունավետ համակարգելու, առաջնահերթությունները ճիշտ սահմանելու և տարբեր ստորաբաժանումների հետ համագործակցաբար աշխատելու համար