Երևանի պետական համալսարանի եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի, գերմանական բանասիրության ամբիոնները և Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) հայաստանյան գրասենյակը համատեղ կազմակերպում են «Լեզուն մշակույթների և քաղաքակրթությունների խաչմերուկում» խորագրով միջազգային հոբելյանական գիտաժողովը՝ նվիրված ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի 35-ամյակին։
Գիտաժողովը կանցկացվի 2026 թվականի նոյեմբերի 5-6-ը Երևանում՝ հիբրիդային ձևաչափով։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 15-ը։