Զայեդի համալսարանը հրավիրում է մասնակցելու Բակալավրիատի ուսանողական հետազոտությունների համաշխարհային 4-րդ համաժողովին («WorldCUR 2027»)։
«WorldCUR 2027» միջազգային միջոցառումը մեկ հարթակում միավորում է բակալավրիատի ուսանող հետազոտողներին, դասախոսներին և ակադեմիական ոլորտի ղեկավարներին աշխարհի տարբեր երկրներից։
Համաժողովը հնարավորություն է ընձեռում բակալավրիատի ուսանողներին միջազգային հարթակում ներկայացնելու իրենց գիտահետազոտական աշխատանքները, մասնակցելու տարբեր ոլորտների միջև համագործակցային քննարկումների, ստանալու մասնագիտական արձագանքներ և կապեր հաստատելու համաշխարհային գիտական հանրության ներկայացուցիչների հետ։
Համաժողովի մանրամասները՝ այստեղ:
Աբստրակտի կցում՝ https://app.oxfordabstracts.com/stages/80440/submitter
Հարցերի դեպքում գրել հետևյալ էլհասցեին՝ WorldCUR2027@zu.ac.ae: