General information
Իմունոհիստոքիմիան և իմունոֆլուորեսցենտ մեթոդները կենսաբժշկական հետազոտությունների կարևոր գործիքներ են՝ ապահովելով սպիտակուցների, բջջային մարկերների և ազդանշանային մոլեկուլների ճշգրիտ հայտնաբերում հյուսվածքներում։ Դրանք կիրառվում են ԵՊՀ ԿԳԻ ադապտիվ և ինտեգրատիվ ֆիզիոլոգիայի լաբորատորիայում՝ ծայրահեղ պայմանների, տոքսիկ գործոնների և հիվանդությունների ազդեցության պայմաններում ողնաշարավորների օրգանների հիստոմորֆոլոգիական և իմունաբանական արձագանքների ուսումնասիրման համար։ Ներկայիս ծրագրերն են նեյրոդեգեներատիվ փոփոխությունների ուսումնասիրություն ցրված սկլերոզի կենդանական մոդելում (ՀՀ ԿԳՄՍՆ ԲԳԿԳ 25RG-1F181) և նանոմասնիկների in vivo ազդեցությունների հետազոտություն (ՀՀ ԿԳՄՍՆ 26NARD-1A005)։ Երկամսյա վերապատրաստումը (20.06–20.08.2027) կանցկացվի Մասարիկի համալսարանում՝ պրոֆ. Ալեշ Համպլի ղեկավարությամբ՝ IHC/IF, կոնֆոկալ և կենդանի բջիջների պատկերագրման հնարավորություններով։ Ակնկալվում է նոր մեթոդների ներդրում ԵՊՀ-ում և համատեղ «Scopus» / «WoS» հրապարակում։
Մենթոր
Ալես Համփլ, Մասարիկի համալսարան