Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ ընթացիկ տարվա օգոստոսի 26–28-ը տեղի կունենա «Նախաարդիական իսլամական մոտեցումներ «դին» («կրոն») հասկացությանը» խորագրով միջազգային աշխատաժողովը:
Աշխատաժողովն ուսումնասիրում է նախաարդիական շրջանում «դին»-ի (dīn, լայն իմաստով՝ կրոն) գաղափարը և դրա կիրառումները արաբամուսուլմանական տարբեր իմացաբանական ավանդույթներում։ Աշխատաժողովի շրջանակում կքննարկվեն «դին»-ի ընկալումը, առարկայացումը և սահմանումը հասարակական-քաղաքական, աստվածաբանական, իրավական, փիլիսոփայական և գրական համատեքստերում։
Աշխատաժողովի մանրամասներին հնարավոր է ծանոթանալ այստեղ: