«Ստոխաստիկ և անալիտիկ մեթոդներ մաթեմատիկական ֆիզիկայում» խորագրով 12-րդ գիտաժողովը ԵՊՀ-ում
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
Ս.թ. սեպտեմբերի 7–12-ը ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում տեղի կունենա «Ստոխաստիկ և անալիտիկ մեթոդներ մաթեմատիկական ֆիզիկայում» խորագրով 12-րդ գիտաժողովը, որի նպատակն է քննարկել մաթեմատիկական ֆիզիկայի տարբեր ուղղություններ և ստեղծել գաղափարների ու տեղեկությունների փոխանակման հիանալի հնարավորություն՝ նպաստելով Հայաստանում ժամանակակից մաթեմատիկական ֆիզիկայի ընդհանուր զարգացմանը։
Գիտաժողովի թեմաներն են՝
դասական և քվանտային վիճակագրական ֆիզիկա,
քվանտային դինամիկա,
մաթեմատիկական մեթոդներ քվանտային մեխանիկայում,
կետային պրոցեսների կիրառությունները վիճակագրական ֆիզիկայում։