Rate:
Full time
Location:
Ք․ Երևան
Deadline:
16 August 2026
Category:
Vacancy
«ԷԼԷՄԷՍ» ՍՊԸ
Job type:
In office
Work hours:
09:00-18։00
Main Responsibilities
- Պատրաստել ժամկետանց վարկերի գործերը և դրանք ներկայացնել դատարան կամ նոտարական գրասենյակ՝
սահմանված կարգով և ժամկետներում - Իրականացնել դատական վարույթ սկսելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ուսումնասիրություն, հաշվառել այդ
փաստաթղթերը, տեղադրել համապատասխան գործի փաթեթում և անհամապատասխանությունների հայտնաբերման
դեպքում կատարել դրանց վերացման ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ - Հետևել ժամկետանց վարկերի դատական գործերի ընթացքին
- Հետևել արդեն իսկ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ներկայացված գործերի ընթացքին և պարբերաբար կապի մեջ լինել ՀԿԱԾ աշխատակիցների հետ
- Դիմել Դատարան կամ Նոտարական գրասենյակ ընդդեմ հաճախորդների կողմից ներկայացված առարկությունների և
բողոքարկումների - Զբաղվել սնանկության գործերով ստացված տեղեկությունների ուսումնասիրմամբ և ներկայացնել մասնագիտական
դիրքորոշում - Ցուցաբերել անհատական մոտեցում որոշ, ոչ ստանդարտ դեպքերում
- Պատրաստել համապատասխան հաշվետվություններ ինչպես իրավական այնպես էլ ֆինանսական գործընթացների
վերաբերյալ, ներկայացնելով գործընթացների վիճակը, արդյունքներն ու առաջարկները
Required Qualifications
- Բարձրագույն իրավաբանական կրթություն
- 2+ տարվա աշխատանքային փորձ, նախընտրելի է բանկային/վարկային ուղղվածությամբ
- Փաստաբանական որակավորումը կդիտվի որպես առավելություն
- ՀՀ քաղաքացիական օրենսդրության, առևտրային, կորպորատիվ, պայմանագրային, ֆինանսական ինչպես նաև հարակից այլ նորմատիվ իրավական ակտերի գերազանց իմացություն և գործնական կիրառման փորձ
- Microsoft Office-ի գերազանց իմացություն,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ
- Հայերենի վարժ իմացություն (գրավոր և բանավոր), ռուսերենի կամ անգլերենի իմացությունը պարտադիր է
- Տեղեկատվությունը հավաքելու, վերլուծելու և հաշվետվություններ ներկայացնելու ունակություն