ԱԲ կիրառություններ, ագենտային ԱԲ և ֆինանսական տեխնոլոգիաներ. բաց սեմինարների շարք
Ս.թ. օգոստոսի 10-ին՝ ժամը 18:00-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում կմեկնարկի «ԱԲ կիրառություններ, ագենտային ԱԲ և ֆինանսական տեխնոլոգիաներ» խորագրով բաց սեմինարների շարքը:
Միջոցառումը կազմակերպվում է «NextGen AI» համայնքի (ղեկավարներ՝ Ռաֆիկ Առաքելյան, Վահագն Ղազարյան), ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ուսանողական խորհրդի և ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի (ամբիոնի վարիչ՝ Կարինե Ավետիսյան) կողմից՝ ԱՄՆ Պետքարտուղարության «PFP» («Professional Fellows Program») ծրագրի հետ համատեղ։ Կրթական նյութերը տրամադրում է «NVIDIA Deep Learning Institute»-ն:
Միջոցառման տևողությունը.
ս.թ. օգոստոսի 10-ին՝ ժամը 18:00–20:00-ն:
Գլխավոր բանախոսներ
Մարիոֆաննա Միլանովա - «NVIDIA DLI» պաշտոնական դեսպան, Համակարգչային գիտությունների պրոֆեսոր, Լիթլ Ռոքի համալսարան (UA Little Rock, ԱՄՆ գործընկեր)
Վլադիմիր Քառյան - «Ակբա բանկ» ԲԲԸ-ի գործառնական ռիսկերի կառավարման բաժնի ղեկավար («PFP» գործընկեր)
«NVIDIA»-ի աշխատարանների մասնակիցները հնարավորություն կունենան ստանալու «NVIDIA»-ի պաշտոնական հավաստագրեր և ծրագրային անվճար լիցենզիաներ: