ԵՊՀ հոգեբանության գիտահետազոտական կենտրոնում կայացավ «Հոգեբանության գիտահետազոտական կենտրոնի ամփոփիչ սեմինար» խորագրով հանդիպումը։
Հանդիպման ընթացքում կենտրոնի ղեկավար, հ․գ․դ․, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանը ներկայացրեց կենտրոնի կողմից 2025-2026 թթ․ կատարված աշխատանքների նկարագիրը։ Քննարկվեցին նաև հետազոտական մի շարք նախագծեր և համագործակցության հեռանկարներ։
Հանդիպմանը ելույթ ունեցավ նաև Անձի և սոցիալական միջավայրի գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ Նարինե Խաչատրյանը, որն էլ ներկայացրեց լաբորատորիայի կատարած աշխատանքները։


