Միկրովիսկոզիմետր
Anton Paar Lovis 2000M ավտոմատ միկրովիսկոզիմետրը նախատեսված է հեղուկների բարձր ճշգրտությամբ մածուցիկության չափման համար՝ շատ փոքր նմուշների ծավալով։ Սարքը գլորվող գնդիկով մազանոթային միկրովիսկոզիմետր է և ապահովում է արագ, բարձր ճշգրտության ու վերարտադրելի արդյունքների ստացում։ Կիրառվում է՝
- քիմիական և կենսաքիմիական համակարգերի/լուծույթների հետազոտություններում,
- դեղագործական և կենսատեխնոլոգիական հետազոտություններում,
- պոլիմերների և լուծույթների ուսումնասիրության մեջ
- որակի վերահսկման գործընթացներում,
- գիտահետազոտական տարբեր լաբորատորիաներում: