2022/2023 ուստարվա 2-րդ կիսամյակի ժամանակացույց
Պարապմունքները |
Առկա | Հեռակա |
---|---|---|
Փետրվարի 6-ից հունիսի 2 | Մարտի 6-ից մայիսի 27 | |
Մագիստրատուրայի ավարտական կուրս | Փետրվարի 6-ից մարտի 31 | Մարտի 6-ից ապրիլի 29 |
Ընթացիկ քննությունները | Առկա | Հեռակա |
---|---|---|
Առաջին ընթացիկ քննություններ | Ապրիլի 3-ից ապրիլի 7 | Ապրիլի 10-ից ապրիլի 21 |
Երկրորդ ընթացիկ քննությունները | Մայիսի 29-ից հունիսի 2 | Մայիսի 15-ից մայիսի 26 |
Ստուգարքները | Առկա | Հեռակա |
---|---|---|
Բակալավրիատ և մագիստրատուրա | Մայիսի 29-ից հունիսի 2 | Մայիսի 22-ից մայիսի 27 |
Մագիստրատուրայի ավարտական կուրս | Մարտի 27-ից մարտի 31 | Ապրիլի 25-ից ապրիլի 29 |
Քննաշրջանները | Առկա | Հեռակա |
---|---|---|
Բակալավրիատ և մագիստրատուրա | Հունիսի 5-ից հունիսի 23 | Մայիսի 29-ից հունիսի 23 |
Մագիստրատուրայի ավարտական կուրս | Ապրիլի 3-ից ապրիլի 7 | Մայիսի 2-ից մայիսի 6 |
Պարտքերի մարում | Առկա | Հեռակա |
---|---|---|
Առաջին լուծարքային շրջան | Հունիսի 29-ից հուլիսի 6 | |
Երկրորդ լուծարքային շրջան | Օգոստոսի 22-ից օգոստոսի 29 | |
Առաջին և երկրորդ լուծարքային շրջան (մագիստրատուրայի ավարտական կուրս) | Ապրիլի 10-ից ապրիլի 15 | Մայիսի 10-ից մայիսի 15 |
Շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը | Առկա | Հեռակա |
---|---|---|
Մայիսի 2-ից մայիսի 30 | Հունիսի 1-ից հունիսի 20 | |
Մանկավարժի լրացուցիչ կրթության կրթաբլոկի շրջանավարտների համար |
Մինչև հունիսի 9 | Հունիսի 1-ից հունիսի 20 |
Առաջին և երկրորդ լուծարքային շրջան (մագիստրատուրայի ավարտական կուրս) |
Ապրիլի 10-ից ապրիլի 15 |
Մայիսի 10-ից մայիսի 15 |
Ոչ աշխատանքային օրեր։
Դեկտեմբերի 31- Ամանոր
Հունվարի 6- Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոն
Հունվարի 28- Հայոց բանակի օր
Մարտի 8- Կանանց միջազգային տոն
Ապրիլի 24- Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Մայիսի 1- Աշխատանքի օր
Մայիսի 9- Հաղթանակի և խաղաղության տոն
Մայիսի 28- Հանրապետության օր
Հուլիսի 5- Սահմանադրության և պետական խորհրդանիշների օր
Սեպտեմբերի 21- Հայաստանի անկախության օր։
Ուսանողական իրավունքները վերականգնող, ֆակուլտետը, կրթական ծրագիրը, ուսուցման ձևը փոխող կամ այլ բուհերից ԵՊՀ տեղափոխվող ուսանողները նախկինում ուսումնասիրած առարկաների կրեդիտները փոխանցելու և սահմանված ուսման վարձավճարից դրանց արժեքը հաշվանցելու վերաբերյալ դիմումները ներկայացնում են ընդհանուր բաժին կիսամյակի դասերի մեկնարկին հաջորդող 2 շաբաթների ընթացքում:
Դասընթացների կրկնման վերաբերյալ դիմումները ընդհանուր բաժին ներկայացվում են մինչև փետրվարի 6-ը:
Առկա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի` ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ դիմումները մուտքագրվում են e-request.ysu.am համակարգի միջոցով փետրվարի 6-ից մինչև մարտի 5-ը ներառյալ:
Հեռակա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի` ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ դիմումները մուտքագրվում են e-request.ysu.am համակարգի միջոցով փետրվարի 20-ից մինչև մարտի 19-ը ներառյալ:
Բակալավրիատի և մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման ուսանողների մինչև 12 կրեդիտ առարկայական պարտքերի վերահանձնման դիմումները` ֆակուլտետի դեկանի մակագրությամբ և վճարման անդորրագրով, ներկայացվում են ընդհանուր բաժին ապրիլի 4-10-ը և հունիսի 20-30-ը:
Բակալավրիատի և մագիստրատուրայի մինչև 12 կրեդիտ առարկայական պարտքերի վերահանձնման ընթացակարգի 2.11-րդ կետին վերաբերող դիմումները ընդհանուր բաժին ներկայացվում են հունիսի 1-9։