«ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգ», ՀՀ կառավարության որոշում ( 26 ապրիլի 2012 թվականի N 597 –Ն) : Ընդունելության քննություններն են` Մաթեմատիկա (գրավոր) ֆիզիկա կամ անգլերեն (գրավոր)** Հայոց լեզու (գրավոր, ոչ մրցութային):
Ծրագրի նպատակն է. ուսանողներին տրամադրել բազային գիտելիքներ մաթեմատիկայի տարբեր բնագավառներում , ուսանողներին ծանոթացնել ծրագրավորման արդի լեզուներին և դրանց կիրառությանը զանազան խնդիրների լուծման համար, ձևավորել ունակություններ հանրակրթական դպրոցներում մաթեմատիկա դասավանդելու համար ձևավորել ունակություններ կրթությունը մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերում շարունակելու ու հետագա գիտական, հետազոտական, մանկավարժական գործունեությամբ զբաղվելու համար:
Յուրաքանչյուր դասընթացի գնահատումն իր մեջ կարող է ներառել հետևյալ բաղադրիչները․ ընթացիկ քննություն, ընթացիկ ստուգում, ինքնուրույն աշխատանք, ինքնուրույն և/կամ խմբային հետազոտական աշխատանք, դասընթացի մասնակցության գնահատում, եզրափակիչ քննություն։ Յուրաքանչյուր դասընթացի գնահատման բաղադրիչները կրթական մասնագրում, իսկ բաղադրիչի կշիռը վերջնական գնահատականում որոշում է դասախոսը՝ համաձայնեցնելով ամբիոնի հետ։
Շրջանավարտները կարող են աշխատել տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրավորման, վիճակագրության ոլորտներում աշխատող հաստատություններում, հանրակրթական դպրոցներում, ինչպես նաև այն բոլոր հաստատություններում (պետական հիմնարկներ, բանկեր, առևտրական կազմակերպություններ և այլն), որոնք ունեն վերլուծական կամ ՏՏ բաժիններ։
Տպագիր, էլեկտրոնային, համացանցային գրականություն, համակարգչային սենյակներ։
Օգտագործվել են Մոսկվայի, Սանկտ Պետերբուգի համալսարանների բակալավրիատի մաթեմատիկայի կրթական ծրագրերը։
-
-