Type:
Master
Speciality:
055101.16.7 - Ֆիզիկա
Specialisation:
055101.16.7 - Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկա
Qualification awarded:
Ֆիզիկայի մագիստրոս
Programme academic year:
2025/2026
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
1. Admission criteria/requirements
«Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկա» կրթական ծրագրի ընդունելությունը կատարվում է ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգով սահմանված չափանիշներին և պահանջներին համապատասխան:
Ծրագրի դիմորդը պետք է ապահովի՝
· Բարձրագույն մաթեմատիկայի իմացություն
· Բուհական մակարդակի ընդհանուր ֆիզիկայի իմացություն
Անգլերենի իմացության բավարար մակարդակ
Ծրագրի դիմորդը պետք է ապահովի՝
· Բարձրագույն մաթեմատիկայի իմացություն
· Բուհական մակարդակի ընդհանուր ֆիզիկայի իմացություն
Անգլերենի իմացության բավարար մակարդակ
2. Programme Objectives
պատրաստել ֆիզիկոս ճարտարագետներ քվանտային տեխնոլոգիաների և քվանտային գիտության ոլորտների համար, ովքեր կարող են նախագծել և շահագործել քվանտային սարքեր, ինչպես նաև վերլուծել քվանտային տեխնոլոգիաների շուկան և հիմնել ստարտափներ:
3. Educational outcomes of the programme
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- ներկայացնելու քվանտային ալգորիթմների մշակման և ներդրման սկզբունքները
- կառուցելու քվանտային համակարգերի մաթեմատիկական մոդելները և բացատրելու փորձարարական սարքերում տեղի ունեցող ֆիզիկական երևույթները
- ներկայացնելու քվանտային ֆիզիկայի՝ որպես արդի ֆիզիկայի կարևորագույն ուղղություններից մեկի առանձնահատկությունները և ոլորտում առկա հիմնախնդիրները
- ընտրելու վիճակագրական վերլուծության համապատասխան ծրագրային փաթեթները՝ փորձարարական արդյունքները վերլուծելու համար
- ներկայացնելու գիտատեխնիկական ծրագրեր և դրանք իրականացնելու առաջարկներ
- դասակարգելու թվային մոդելավորման ծրագրային փաթեթները՝ քվանտային համակարգերի նկարագրության համար
- Գործնական մասնագիտական կարողություններ
- ստեղծելու էլեկտրոնային սարքերի բնութագրեր, չափման մեթոդներ և նոր տվյալների մասնագիտական բազաներ
- լուծելու քվանտային համակարգերը նկարագրող հիմնական հավասարումները և մեկնաբանելու ստացված արդյունքները
- մշակելու նորարական գաղափարների իրագործմանը նպատակաուղղված ծրագրային փաթեթներ
- հաշվարկելու քվանտային սարքերի տարատեսակ ֆիզիկական պարամետրերը և մեկնաբանելու ստացված արդյունքները
- կիրառելու ՏՀՏ-ները մասնագիտական և միջմասնագիտական ոլորտներում նոր ու բարդ խնդիրներ լուծելու և հետազոտություններ կատարելու նպատակով
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- մշակելու մասնագիտական բիզնես ծրագրեր և ծավալելու բիզնես գործունեություն
- կատարված հետազոտությունների արդյունքների հիման վրա պատրաստելու հաշվետվություններ, ակնարկներ և գիտական հրապարակումներ
- տեխնիկական անգլերենով բանավոր և գրավոր հաղորդակցվելու մասնագիտական հանրության հետ
- օգտվելու տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից, վարելու մասնագիտական մատենագրություն
4. Assessment methods
Գնահատումն իրականացվում է ըստ «ԵՊՀ ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի»: Կարգը սահմանում է, որ դասընթացները, ըստ գնահատման ձևի, բաժանվում են չորս խմբի`եզրափակիչ գնահատումով, առանց եզրափակիչ գնահատման, առանց ընթացիկ քննությունների գնահատման և ստուգարքային:
Տվյալ դասընթացի գնահատման բաղադրիչները և հատկացվող միավորներն ընտրում է դասավանդող դասախոսը, հաստատում է ամբիոնը (կրթական ծրագրի ղեկավարը)։
Գնահատումների և քննությունների անցկացման ձևերը նշված են կրթական ծրագրի
դասընթացների համառոտագրերում (նկարագրիչներում):

5. Graduates future career opportunities
«Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկա» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտները համապատասխան որակավորմամբ կարող են`
· շարունակել իրենց ուսումնառությունը ԵՊՀ-ի և հայաստանյան այլ բուհերի, ԳԱԱ մի շարք ինստիտուտների (Ֆիզիկական հետազոտությունների, Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի), Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի ասպիրանտուրայում՝ ներգրավվելով համապատասխան գիտական խմբերի բազային և այլ տեսակի դրամաշնորհային ծրագրերի աշխատանքներում,
· մասնակցել ԵՊՀ-ում և հայաստանյան այլ բուհերում իրականացվող ուսումնական գործընթացին՝ որպես երիտասարդ դասախոսներ,
· ներգրավվել Ինժեներական քաղաքի կազմում գործող բարձր տեխնոլոգիական ընկերությունների (National Instruments, GROVF և այլն) ինչպես նաև Xsight Labs LLC ընկերության աշխատանքներում,
· հիմնել ստարտափներ քվանտային հաշվարկների, քվանտային ծածկագրության և այլ ոլորտներում,
աշխատել պետական կառույցներում, մասնավորապես՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում և Ազգային անվտանգության ծառայությունում:

6. Resources and forms to support learning
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են հետևյալ օժանդակ ռեսուրսները.
· ժամանակակից ուսումնական սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ,
· ժամանակակից ծրագրային միջոցներով ապահովված համակարգիչներ,
· տպագիր և էլեկտրոնային գրականություն,
էլեկտրոնային այլ ռեսուրսներ:
· ժամանակակից ուսումնական սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ,
· ժամանակակից ծրագրային միջոցներով ապահովված համակարգիչներ,
· տպագիր և էլեկտրոնային գրականություն,
էլեկտրոնային այլ ռեսուրսներ:
7. Educational standards or programme benchmarks used for programme development
· ՀՀ որակավորումների ազգային շրջանակը
· «Ֆիզիկա» ոլորտային շրջանակի (որակավորումների) բնութագրեր
· ԵՊՀ ուսումնական գործընթացի կազմակերպման կարգ (հաստատված ԵՊՀ ԳԽ 2022 թ. ապրիլի 7-ի թիվ 8 նիստում) ,
· ԵՊՀ կրթական ծրագրերի հաստատման կարգ (հաստատված ԵՊՀ ԳԽ 2014 թ. հունվարի 30-ի թիվ 4 նիստում)
· ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգ (հաստատված ԵՊՀ ԳԽ 2022 թ. մայիսի 26-ի N 9/2 որոշմամբ)
Ծրագիրը մշակելիս օգտագործվել է արտերկրյա առաջատար բուհերի մագիստրոսական համանման ծրագրերի փորձը, մասնավորապես՝
· Մոսկվայի պետական համալսարանի քվանտային տեխնոլոգիաների կենտրոնի «Քվանտային և օպտիկական տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագիր
Ավստրալիայի ազգային համալսարանի (Australian national university) գիտության քոլեջի քվանտային տեխնոլոգիաների մագիստրոսական ծրագիր

8. Requirements for the academic staff
1. Ընդհանուր կարողություններ Դասավանդման/մանկավարժական · ուսանողակենտրոն կրթամեթոդական դասավանդման կարողություն, · դասավանդման ինտերակտիվ և նորարական մեթոդների մշակման և կիրառման կարողություն: Հետազոտական · հետազոտության մեթոդաբանության քանակական և որակական իմացություն, · հետազոտական նախագծեր մշակելու, իրականացնելու և ղեկավարելու կարողություն: ՏՏ կիրառություն · բազային, համակարգչային հմտություններ, · ինտերակտիվ և հեռավար դասանցկացման հմտություններ: 2. Մասնագիտական կարողություններ · գիտության և տեխնոլոգիական զարգացման ժամանակակից միտումների համատեքստում բնագավառի զարգացման հիմնախնդիրները հասկանալու, վերլուծելու և մեկնաբանելու կարողություն, · համակարգչային մոդելավորման, սարքերի ծրագրավորման և նյութագիտության արդի հիմնախնդիրների և ժամանակակից միտումների մասին գիտելիքներ, · մասնագիտական բնագավառի մեթոդական և կիրառական բնույթի խնդիրների ուսումնասիրման կարողություն: 3. Ընդհանուր պահանջներ · գիտական աստիճան և/կամ արտերկրյա բուհում ստացած մագիստրոսի կոչում ֆիզիկայի կամ հարակից ոլորտում, · վերջին 5 տարում առնվազն մեկ գիտական և/կամ մեթոդական հրատարակության առկայություն, · վերջին 5 տարում առնվազն մեկ մասնակցություն միջազգային գիտաժողովների և/կամ աշխատաժողովների: