Ս.թ. օգոստոսի 18-22-ը Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կկազմակերպվի «Ամառային դպրոց-2025»-ը՝ նախատեսված Երևանի և հարակից մարզերի 9-12-րդ դասարանների աշակերտների համար։
Դպրոցի շրջանակում մասնակիցները կծանոթանան ժամանակակից և պահանջված մասնագիտությունների՝
- «Սերվիս»,
- «Քարտեզագրություն և կադաստրային գործ»,
- «Երկրաբանություն»,
- «Աշխարհագրություն»։
Նախատեսվում է նաև՝
- բանախոսություններ՝ ֆակուլտետում առկա մասնագիտությունների վերաբերյալ,
- հանդիպումներ հաջողության հասած շրջանավարտների հետ,
- անմիջական շփում համալսարանականների՝ պրոֆեսորադասախոսական համակազմի և ուսանողների հետ։