ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը և «Մենդիա Ռեսուրսիս» ՍՊԸ-ն ամրապնդեցին համագործակցային հարաբերությունները հուշագրի ստորագրմամբ։
Հուշագրի նպատակն է շարունակական համագործակցությամբ աջակցել երկրաբանության ոլորտում մասնագետների պատրաստմանը, հետազոտական աշխատանքների իրականացմանը և գիտակրթական համագործակցության զարգացմանը։
Հուշագրի շրջանակում նախատեսվում է երկու կառույցների մասնագիտական ներուժի և ջանքերի համատեղ կիրառմամբ իրականացնել գիտական քննարկումներ, դասընթացներ, սեմինարներ, աշխատաժողովներ, դաշտային գործնական պարապմունքներ:
«Մենդիա Ռեսուրսիս» ՍՊԸ-ն մշտապես համագործակցում է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի հետ՝ աջակցելով ուսանողների վարձավճարների փոխհատուցմանը, ինչպես նաև ներառելով «Երկրաբանություն» մասնագիտացման ուսանողներին ընկերության իրականացրած երկրաբանահետախուզական աշխատանքներին:
