Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը էքսպոյին ներկայացավ չորս` «Աշխարհագրություն», «Երկրաբանություն», «Սերվիս և քարտեզագրություն» և «Կադաստրային գործ» մասնագիտացումներով:
«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2025»-ի մասնակիցներն հնարավորություն ունեցան ոչ միայն ծանոթանալու ֆակուլտետի կրթական ծրագրերին և գիտական հնարավորություններին, այլև անմիջապես փորձելու նորարարական լուծումները։ Ֆակուլտետի տաղավարում ներկայացվել էին ՎԻ (VR) ակնոցներ, որոնց միջոցով հնարավոր եղավ «այցելել» Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ և Երևանի աղի հանք։ Բացի այդ՝ ցուցադրվեցին նաև դաշտային աշխատանքների համար անհրաժեշտ վրանային պայմաններ՝ ստեղծելով իրական աշխարհագրական միջավայր:
Էքսպոյի ընթացքում ցուցադրվեցին ֆակուլտետի կրթական ու կիրառական բազմաբնույթ ներուժը, ինչպես նաև ուսանողներին առաջարկվող մասնագիտական հեռանկարները։
«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2025»-ը ևս մեկ հնարավորություն է հանդես գալու նոր նախաձեռնություններով, որոնք նպաստում են ուսանողների մասնագիտական զարգացմանը և համագործակցության տարաբնույթ ուղիների բացահայտմանը։






