ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի և «Էռ Էս Էմ Արմենիա» ռեսուրսների կայուն կառավարման առաջատար փորձի միջազգային կենտրոն-հասարակական կազմակերպության միջև կնքվեց համագործակցության հուշագիր:
Հուշագրի նպատակն է աջակցել երկրաբանության ոլորտում մասնագետների պատրաստմանը, հետազոտական աշխատանքների իրականացմանը և գիտակրթական համագործակցության զարգացմանը։
Կիրառելով կողմերի մասնագիտական համայնքի ներուժն ու ջանքերը՝ հուշագրի շրջանակում նախատեսվում է դասընթացների, սեմինարների ծրագրերի մշակում` «Ռեսուրսների կայուն կառավարում», «Բնօգտագործում» և այլ առանձին արտադրական թեմաներով: Դրանց ուղղվածությունը ենթադրում է միջազգային և տեղական լավագույն փորձի, գիտելիքների ներդրում ՀՀ հանքարդյունաբերության մեջ։
Կողմերը կիրականացնեն ռեսուրսների կայուն կառավարման գիտելիքահենք մոտեցումների մշակում և հայկական մասնագիտական շրջանակներում հանրաճանաչության բարձրացման քաղաքականություն:

