Educational level (Bachelor/Master):
Master
Programme title and code of specialty:
022801.04.7 - Արևելագիտություն
Specialization:
022801.04.7 - Կիրառական արաբագիտություն
Qualification awarded:
Արևելագիտության մագիստրոս
Programme start academic year:
2026/2027
Mode of study (full time/part time):
Full time
Language of study:
Հայերեն
1. Admission requirements (criteria)
Ընդունելությունը կատարվում է ըստ ‹‹ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսացման ձևերով) ընդունման կարգ››-ի (հաստատված ԵՊ ԳԽ 2022թ. մայիսի 26-ի N9/2 որոշմամբ):
2. Programme Objectives
● ձևավորել խորացված և համակարգված գիտելիքներ արաբական երկրների աշխարհաքաղաքական, հասարակական-քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացման, ինչպես նաև իսլամական կրոնադավանաբանական, իրավական և գաղափարական մտքի պատմական ու ժամանակակից դրսևորումների վերաբերյալ,
● զարգացնել վերլուծական, թարգմանական և հետազոտական մասնագիտական կարողություններ՝ ապահովելով տեսական գիտելիքների կիրառումը արաբական երկրների և Մերձավոր Արևելքի գործընթացների, արաբերեն մասնագիտական տեքստերի և բազմալեզու աղբյուրների քննության, մեկնաբանության և գիտական հետազոտությունների իրականացման ընթացքում,
● նախապատրաստել մրցունակ մասնագետներ, որոնք կկարողանան արդյունավետ գործունեություն ծավալել գիտակրթական, պետական, դիվանագիտական, միջազգային և մասնավոր ոլորտներում, ինչպես նաև շարունակել մասնագիտական զարգացումը և գիտահետազոտական գործունեությունը դոկտորական կրթության մակարդակում,
● զարգացնել միջմշակութային հաղորդակցության, ակադեմիական գրավոր և բանավոր հաղորդակցման, քննադատական մտածողության, գիտական էթիկայի և ակադեմիական ազնվության վրա հիմնված փոխանցելի կարողությունները։

3. Programme learning outcomes
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- Ներկայացնել արաբական երկրների աշխարհաքաղաքական, հասարակական-քաղաքական և տնտեսական զարգացման հիմնական միտումները, արդիականացման գործընթացները և տարածաշրջանային ինտեգրման։
- Ներկայացնել իսլամական կրոնադավանաբանական, իրավական և գաղափարական մտքի հիմնական ուղղությունների ձևավորումն ու զարգացումը՝ միջնադարից մինչև ժամանակակից քաղաքական, իրավական և մշակութային դրսևորումները։
- Մեկնաբանել տարբեր ժանրերի և ոլորտների մասնագիտական արաբերեն տեքստերի լեզվական, ոճական, դիսկուրսային և մշակութային առանձնահատկությունները, ինչպես նաև դրանց ուսումնասիրության տեսական-մեթոդաբանական հիմքերը։
- Բացատրել գիտական հետազոտության հիմնական սկզբունքները, տարբերակել հետազոտության մեթոդաբանական մոտեցումները, հասկանալ գիտական մեթոդների ընտրության տեսական հիմքերը։
- Գործնական մասնագիտական կարողություններ
- Վերլուծել արաբական երկրների հասարակական-քաղաքական և տնտեսական զարգացումները, գնահատել տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացները և մեկնաբանել դրանց ազդեցությունը միջազգային հարաբերությունների և ՀՀ-արաբական երկրների համագործակցության վրա։
- Վերլուծել իսլամական կրոնաիրավական համակարգերի և գաղափարական ուղղությունների դերը Մերձավոր Արևելքի արդի գործընթացներում և այլ տարածաշրջաններում մուսուլմանական համայնքների զարգացման մեջ՝ կիրառելով համապատասխան տեսական և մեթոդաբանական մոտեցումներ։
- Իրականացնել մասնագիտական տեքստերի միջդիսցիպլինար քննություն և ոլորտային թարգմանություն՝ վերհանելով լեզվական և տերմինաբանական համակարգերում կոդավորված մշակութային ու պատմական դիսկուրսները։
- Կիրառել գիտական հետազոտության մեթոդաբանական մոտեցումները հետազոտական խնդիրների ձևակերպման, տվյալների վերլուծության և հիմնավորված եզրակացությունների ներկայացման համար։
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- Իրականացնել միջմշակութային հաղորդակցություն և թարգմանություն բազմալեզու միջավայրում՝ կիրառելով թարգմանության տեսական և գործնական մոտեցումները տարբեր ոլորտների մասնագիտական տեքստերի և հաղորդակցական իրավիճակների շրջանակում։
- Քննադատաբար գնահատել և համադրել մասնագիտական աղբյուրները, իրականացնել ինքնուրույն հետազոտություն՝ կիրառելով համապատասխան մեթոդաբանություն, և ձևակերպել հիմնավորված եզրահանգումներ տվյալների ու աղբյուրների վերլուծության հիման վրա։
- Ձևակերպել և ներկայացնել ակադեմիական գրավոր և բանավոր խոսք՝ պահպանելով գիտական էթիկայի, ակադեմիական ազնվության և գրագրության պահանջները և հետազոտական պատասխանատվության սկզբունքները։
4. Assessment methods
1. Գնահատումը ներառում է հետևյալ բաղադրիչները.
● դասընթացի (ուսումնական մոդուլի) ենթաբաժինների յուրացման գնահատում կիսամյակի ընթացքում (2 ընթացիկ քննություն),
● դասընթացի (ուսումնական մոդուլի) առանձին թեմաների ընթացիկ ստուգումներ կիսամյակի ընթացքում,
● ծրագրով նախատեսված ինքնուրույն առաջադրանքների կատարման և յուրացման ստուգում և գնահատում կիսամյակի ընթացքում (ինքնուրույն աշխատանք),
● ծրագրով նախատեսված ինքնուրույն և/կամ խմբային հետազոտական աշխատանքի կատարման գնահատում կիսամյակի ընթացքում (հետազոտական աշխատանք, որը փոխարինում է ընթացիկ քննություններից որևէ մեկին),
● դասընթացին մասնակցության գնահատում (մասնակցություն),
● ամբողջ դասընթացի կամ ուսումնական մոդուլի եզրափակիչ գնահատում քննաշրջանում, որը ենթադրում է դասընթացի կամ կրթական մոդուլի համար սահմանված կրթական վերջնադյունքների ձեռքբերման մակարդակի գնահատում:
2. Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորությունը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացներն ըստ գնահատման ձևի բաժանվում են 4 խմբի՝
● եզրափակիչ գնահատումով,
● առանց եզրափակիչ գնահատման,
● առանց ընթացիկ քննությունների գնահատման,
● ստուգարքային:
3. ԵՊՀ-ում ուսանողի ուսումնառության արդյունքների գնահատման համար կիրառվում է 20-միավորանոց սանդղակը:
4. Գնահատման դրական նվազագույն շեմը սահմանվում է 10 միավորը:

5. Graduates career opportunities
Շրջանավարտների զբաղվածության առաջնային վերլուծության տվյալները թույլ են տալիս առանձնացնել գործունեության հետևյալ հիմնական ոլորտները.
● պետական մարմինների տեղեկատվա-վերլուծական և արտաքին կապերի ստորաբաժանումներ,
● միջազգային հասարակական կառույցների հայաստանյան և օտարերկրյա բաժանմունքներ,
● հայաստանյան և օտարերկրյա տնտեսական կազմակերպությունների՝ արաբական երկրներում իրականացվող նախագծեր,
● քաղաքագիտական, տնտեսական և մշակութաբանական հետազոտություններ իրականացնող կազմակերպություններ և լրատվամիջոցներ,
● գիտակրթական աշխատանք բուհերում և հետազոտական հաստատություններում,
· թարգմանչական գործունեություն (նոտարական, սինխրոն և այլն):

6. Resources and forms to support learning
● գրադարաններ
● համակարգչային լսարաններ
● ուսումնական խորհրդատուներ
● համակարգչային լսարաններ
● ուսումնական խորհրդատուներ
7. Educational standards and/or programme benchmarks used for the programme development
Արաբագիտության մագիստրոս որակավորման աստիճանի բարձրագույն մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչ
8. Requirements for the academic staff
1. Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
● Դասընթացի աշխատանքային ծրագիր (լեզվական խմբերի համար՝ օրացուցային պլան) կազմելու հմտություն,
● Դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն:
Հետազոտական
● Տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
● Հետազոտական խումբ ղեկավարելու կարողություն:
Հաղորդակցման
● Լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
● Հետազոտական արդյունքները գրավոր շարադրելու կարողություն,
● Օտար լեզվի իմացություն (առնվազն անգլերենի B2 մակարդակին համապատասխան)։
ՏՀՏ կիրառություն
● Բազային համակարգչային հմտություններ (MS Office փաթեթի ազատ տիրպետում),
● Ժամանակակից սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն,
● Լուսացուցադրություններ պատրաստելու և ներկայացնելու հմտություններ։
Այլ կարողություններ
● Հասարակական հարաբերությունները կարգավորող մասնագիտական էթիկայի և իրավական նորմերի իմացություն,
● Թիմային աշխատանք կատարելու ունակություն։
Մասնագիտական կարողություններ
● Հումանիտար մտքի ուսումնասիրության ժամանակակից մեթոդներն ու մոդելները վերլուծելու կարողություն,
● Արաբագիտության՝ որպես հումանիտար մի շարք գիտակարգերի հետազոտական մոտեցումներն օրգանապես համակցող գիտության մեթոդաբանական հիմքերը, հայեցակարգերը, տարածաշրջանին առնչվող գլոբալ և լոկալ հիմնախնդիրները հետազոտելու կարողություն,
● Արևելագիտություն ու արաբագիտություն բնագավառները կազմող հիմնական գիտակարգերի և գիտական հարացույցների իմացություն,
● Տարածագոտու ընդհանուր պատմամշակութային, էթնիկ և սոցիոլեզվական պատմական ու ժամանակակից պատկերը վերլուծելու կարողություն,
● Արաբա-մուսուլմանական մշակութային արեալի՝ միջգիտակարգային ուսումնասիրման ժամանակակից մեթոդոբանական մոտեցումները հետազոտելու և տարածաշրջանային ինտեգրացին գործընթացների առանձնահատկությունները վերհանելու կարողություն,
● Արաբերենի հնչյունաբանական, ձևաբանական և շարահյուսական առանձնահատկությունների իմացություն (լեզվական դասընթացներում դասավանդողների համար),
● Արաբերենի համաժամանակյա և/կամ հերթականությամբ թարգմանության կարողություն (լեզվական դասընթացներում դասավանդողների համար)։
2. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
● Գիտական աստիճան և/կամ կոչում հասարակագիտության (մասնավորապես՝ արաբագիտության) ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ մագիստրոսի կոչում,
● Վերջին 5 տարում առնվազն 3 գիտական հոդվածի հրատարակություն գրախոսվող պարբերականում և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն,
● Վերջին 5 տարում առնվազն 3 մասնակցություն գիտաժողովների և/կամ աշխատաժողովների,
● Արաբերեն և տարածաշրջանի արաբական բարբառներ դասավանդելու համար առնվազն C1 մակարդակին համապատասխան իմացություն։
Մանկավարժական փորձ
● Մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ իրականացնելու առնվազն 3 տարվա փորձ,
● Վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական և/կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների:
Պրակտիկ աշխատանքի փորձ
● Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ մասնագիտական կամ հարակից ոլորտներում։
Այլ պահանջներ
● Դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների առնվազն 50%-ի առցանց նյութերի առկայություն,
● Ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների մինջինը՝ առնվազն 4.0 (գործող դասախոսների համար)

9. Additional information on the programme
ՀՀ այլ բուհերում արաբագիտության ոլորտում մագիստրոսական համապարփակ կրթական ծրագրեր չեն իրականացվում, ինչը, մենաշնորհային դիրք ապահովելով ԵՊՀ-ին, սակայն առավել ակտուալ է դարձնում ծրագրի տևակայուն զարգացման ուղղությամբ հետևողական աշխատանք տանելու հանգամանքը։ Արաբագիտության ամբիոնը ԵՊՀ միակ գիտակրթական կառույցն է, որտեղ կենտրոնացած են արաբագիտության ասպարեզում իրականացվող ուսումնական և հետազոտական գործունեությունը, հետևապես միայն այն է հանդես գալիս ակադեմիական այդ ոլորտում համալսարանական աստիճանի կրթական ծրագրեր իրականացնելու հարթակը։
Ծրագիրն իրականացվում է ԵՊՀ արաբագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաև ԳԱԱ-ից, ԱԳՆ-ից և Մատենադարանից հրավիրված բարձրակարգ մասնագետների կողմից։