ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆԱԿԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ
ԹԵՄԱ 1. ԿՐՈՆԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Կրոնի տեսության և պատմության» առարկան, կառուցվածքը, կրոնի ուսումնասիրության սկզբունքները, մեթոդներն ու գործառույթները
Կրոն և հավատ, կրոնի կառուցվածքն ու բաղադրիչները
Կրոնի հասարակական, իմացաբանական, հոգեբանական նախադրյալները և էական բնութագրիչները
Կրոնի սահմանումը
Կրոնի սոցիալական գործառույթները:
ԹԵՄԱ 2. ԿՐՈՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Կրոնի պատմական ձևերը. վաղ հավատալիքներ, ազգային կրոններ, համաշխարհային կրոններ
Դիցաբանություն և կրոն
Հին Միջագետքի կրոնը (ընդհանուր բնութագիր)
Հին եգիպտական կրոնի ընդհանուր բնութագիրը
Հունահռոմեական դիցարանի հաջորդական շերտերը, անցումների որակական ցուցանիշները
Հայոց հեթանոսական կրոնը
Հնդկաստանի ազգային կրոնները. հինդուիզմ
Հնդկաստանի ազգային կրոնները. ջայնիզմ, սիկհիզմ
Չինաստանի ազգային կրոնները. կոնֆուցիականություն
Չինաստանի ազգային կրոնները. դաոսականություն
Ճապոնական ազգային կրոնը` սինտո
Բուդդայականության առաջացումը և զարգացումը
Բուդդայականության ուսմունքը, հիմնական ուղղությունները
Իսլամի ծագումը և զարգացումը, Մուհամեդի կյանքն ու գործունեությունը
Իսլամի դավանաբանությունը և պաշտամունքը
Իսլամի հիմնական ուղղությունները
Հուդայականության առաջացումը, զարգացումը, դավանանքը և տոնածիսական համակարգը
Հուդդայականության հիմնական ուղղությունները
ԹԵՄԱ 3. ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Աստվածաբանություն․ սահմանումը, զարգացումը՝ որպես գիտություն, և ենթաբաժինները
Մեկնությունը․ Ալեքսանդրիայի և Անտիոքի մեկնողական դպրոցները
Աստվածաշունչ մատյանը․ կառուցվածքը, կանոնը, ձեռագրերը և թարգմանությունները
Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը։ Հայոց եկեղեցու հինկտակարանային և նորկտակարանային կանոնը
Հայ մեկնաբանական գրականությունը․ Աստվածաշնչի հայ մեկնիչները
Նախանիկեական շրջանի եկեղեցին։ Առաքելական Հայրերը
Եկեղեցու ջատագովական և հակաճառական գրականությունը
Կապադովկիական աստվածաբանական դպրոցը և Հայոց եկեղեցու դավանաբանությունը
Եկեղեցական ծիսական գրքերը (Ճաշոց, Գանձարան, Ժամագիրք, Խորհրդատետր, Տոնացույց, Շարակնոց, Հայսմավուրք, Մաշտոց և այլն)
Հայոց եկեղեցու վարդապետները և ուսուցիչները
Հայոց եկեղեցու տոները
Հայոց եկեղեցու խորհուրդները
Սբ․ Պատարագ
Հայոց թվականության համակարգերը․ Հայոց Մեծ և Փոքր թվականներ
Հայոց Տոնացույցի նոր խմբագրությունը․ Հովհան Օձնեցի
Սահակ Կաթողիկոսը՝ որպես Հայոց քրիստոնեական կանոնագիտության հիմնադիր․ «Կանոնագիրք Հայոց»-ը, ստեղծումը և խմբագրությունները
Հայոց կանոնաիրավական հուշարձանները
ԹԵՄԱ 4. ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵԿԵՂԵՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Քրիստոնեական առաջին համայնքների ձևավորումը և զարգացման հիմնական միտումները․ Երուսաղեմի 51 թ. Առաքելական ժողովը
Առաքելական քարոզչությունը Հայաստանում` ըստ վաղ դարձաբանական ավանդույթի
Քրիստոնեության հալածանքները II – IV դդ., իրավական հիմնավորումները և հիմնական փուլերը․ հալածանքները Հայքում
Քրիստոնեությունը՝ իբրև հանդուրժելի կրոն․ Միլանի էդիկտը
Քրիստոնեութան պետականացումը Հայաստանում։ Հայ Առաքելական Եկեղեցու կազմակերպումն իբրև միասնական կառույց։ Գրիգոր Լուսավորիչ և Տրդատ Մեծ
Արիոս և արիոսականություն։ Տիեզերական առաջին ժողովը։ Հավատո հանգանակը, կանոնական որոշումները և Հայ եկեղեցու վերաբերմունքը դրանց նկատմամբ
Հայոց եկեղեցին IV դարի կեսերին, Ս. Ներսես Մեծ․ Աշտիշատի ժողովը
Տիեզերական երկրորդ ժողովը։ Երրորդաբանությունը, հավատո հանգանակը, կանոնական որոշումները և «Նոր Հռոմի» ուսմունքը
Հայոց եկեղեցու հայացումը։ Սահակ Պարթև։ Գրերի գյուտը և ազգային դպրոցների բացումը։ Ս. Մեսրոպ Մաշտոցը և թարգմանչաց շարժումը
Տիեզերական երրորդ ժողովը և նրա որոշումները։ Կյուրեղ Ալեքսանդրացու և Նեստորի հակամարտությունը։ Ալեքսանդրիայի և Անտիոքի 433 թ. «միությունը» և Հայոց եկեղեցին
Հայոց եկեղեցին V դարի առաջին կեսին, Շահապիվանի ժողովը։ Կանոնական որոշումները։ Վարդանանց պատերազմը, Ս. Վարդանանք և Ս. Ղևոնդյանք
Քաղկեդոնի 451 թ. «տիեզերական» ժողովը և նոր դավանաբանական բանաձևը։ Ժողովի 28-րդ կանոնը
Հայոց եկեղեցու դիրքորոշումը Քաղկեդոնի որոշումների նկատմամբ։ Քաղկեդոնական և հակաքաղկեդոնական եկեղեցիներ։ Հուլիանական և սևիրոսական հոսանքները
Հայոց եկեղեցին V դարի II կեսին․ Հովհան Մանդակունի և Վահան Մամիկոնյան
Հայոց եկեղեցին VI դարում: Դվինի Ա և Բ ժողովները։ Հականեստորական շարժումը
Հուստինիանոս Մեծի կրոնական քաղաքականությունը։ «Երեք կետերի մասին» էդիկտը։ 553 թ. Կ. Պոլսի ժողովը
Հայոց եկեղեցին VI դարի սկզբին: Հայ-վրացական եկեղեցական պառակտումը։ Կոմիտաս Աղցեցի
Հայ և բյուզանդական եկեղեցիների միության նոր փորձերը։ 632 թ. Կարինի ժողովը և միակամության վարդապետությունը
Հայ-աղվանական եկեղեցական հարաբերությունները։ Պարտավի ժողովը
Հայոց եկեղեցու հակաաղանդավորական պայքարը V-VIII դարերում
Հայոց եկեղեցին Հովհան Օձնեցու շրջանում
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը (պատմական համառոտ ակնարկ)
Հայոց եկեղեցին արաբական տիրապետության շրջանում։ Սահակ Գ Ձորափորեցի և Եղիա Արճիշեցի
Պատկերամարտական և պատկերապաշտական շարժումը VII-VIII դդ.։ 787 թ. Նիկիայի «տիեզերաժողովը» և Հայոց եկեղեցու դիրքորոշումը
Հայոց եկեղեցին հայկական անկախ պետականության վերահաստատման շրջանում։ Զաքարիա Ա Ձագեցի և Գևորգ Բ Գառնեցի։ Հայ-բյուզանդական եկեղեցական հարաբերությունները IX-X դդ.։ Շիրակավանի 862 թ. ժողովը
Հայ եկեղեցին Բագրատունիների թագավորության շրջանում (IX-XI դդ.)
Պապական Հռոմի և Կ. Պոլսի պատրիարքության կացությունը XI դարասկզբին։ 1054 թ. Մեծ Սխիզմը և դրա կանոնական ու դավանաբանական պատճառները
Ուղղափառ եկեղեցիների կազմավորման կանոնական սկզբունքները։ Անկախ (ավտոկեֆալ) և ինքնավար (ավտոնոմ) ուղղափառ եկեղեցիներ։ Ուղղափառության դավանաբանությունը և պաշտամունքը
Ռուս ուղղափառ եկեղեցու պատմության վաղ փուլը: Ռուս ուղղափառ եկեղեցու կենտրոնացումը և ինքնանկախության հռչակումը
Ռուս ուղղափառ եկեղեցին XVII-XVIII դարերում: Ռուս ուղղափառ եկեղեցին XIX դարում
Ուղղափառ ավտոկեֆալ եկեղեցիներ. համառոտ ակնարկ (Կիպրոսական Հելլադական, Վրացական, Սերբական, Ռումինական, Բուլղարական, Ալբանական, Լեհական, Չեխոսլովակյան և Ամերիկյան ուղղափառ եկեղեցիներ)
Կաթոլիկ եկեղեցին XI դարի երկրորդ կեսիկ: Կաթոլիկ եկեղեցին և խաչակրաց արշավանքները: Կաթոլիկ եկեղեցին XII դարում
Կաթոլիկության ներքին կյանքը XIII-XIV դարերում
Կաթոլիկ եկեղեցու մեծ պառակտումը: Կաթոլիկ եկեղեցին և XII-XV դարերի արևմտյան հերձվածները
Խաչակրաց IV արշավանքը և Լատինական կայսրության ու պատրիարքության ստեղծումը։ Միարարական քաղաքականություն
Միարարական շարժումները Կիլիկյան Հայաստանում․ Ներսես Լամբրոնացի
Հայ եկեղեցին XII դարասկզբին և Աղթամարի հակաթոռ կաթողիկոսությունը։ 1114 թ. Կարմիր վանքի ժողովը և կաթողիկոսի ընտրության նոր կանոնակարգի ընդունումը
Հայոց եկեղեցին և վանական հաստատությունները X-XIV դարերում
Կ. Պոլսի հայոց պատրիարքությունը (պատմական համառոտ ակնարկ)
Տրիդենտի «տիեզերաժողովի» դեկրետները և «Հավատո հանգանակը»։ Հայոց եկեղեցու ջատագովական և հակաճառական գրականությունը
Մխիթարյանների հայ կաթոլիկ միաբանության հիմնադրումը և նրա գիտական ու մշակութային գործունեությունը
Ռեֆորմացիոն շարժումը: Լյութերական ռեֆորմացիան: Կալվինական ռեֆորմացիան: Անգլիկան եկեղեցին
Կաթոլիկյան ռեֆորմացիա (հակառեֆորմացիա): Կաթոլիկ եկեղեցին XVIII դարում: Կաթոլիկ եկեղեցին XIX դարում: Վատիկանի I տիեզերական ժողովը
Հայոց եկեղեցին XIX դարի 30-50-ական թվականներին․ Հովհաննես Կարբեցի, «Պոլոժենիե» (1836 թ.)․ Ներսես Աշտարակեցի
Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիների կազմավորումը և գործունեությունը
Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին և Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրումը
Հայոց եկեղեցու ազգապահպան գործունեությունը XIX դարի վերջին և XX դարի սկզբներին․ Խրիմյան Հայրիկ
Բարենորոգչական նախաձեռնությունները Հայոց եկեղեցում XIX դարի վերջին և XX դարի առաջին քառորդին․ Մաղաքիա արք. Օրմանյան
Հայոց եկեղեցին Մեծ եղեռնի տարիներին
Հայոց եկեղեցին Առաջին հանրապետության շրջանում․ Գևորգ Ե Սուրենյանց
Հայոց եկեղեցին խորհրդային իշխանության առաջին տասնամյակներին․ Խորեն Ա Մուրադբեկյան
Հայոց եկեղեցին XX դարի 40-50-ական թվականներին․ Մեծ հայրենադարձը․ Գևորգ Զ Չորեքչյան և Գարեգին Ա Հովսեփյան
Հայոց եկեղեցին և սփյուռքահայությունը․ Վազգեն Ա Պալճյան
Հայոց եկեղեցին և Գարեգին Ա կաթողիկոսը․ Ամենայն հայոց կաթողիկոսության հարաբերությունները Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հետ
Աղթամարի, Սսի, Գանձասարի կաթողիկոսական աթոռների պատմական ճակատագիրը
Արդի քրիստոնյա աշխարհը և էկումենիկ շարժումը
ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը և Հայոց եկեղեցին